Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը - Հայերէն
09 Eylül 2026 - Հակական տոմար - Տարի : 4519 / Ամիս : Նավասարդ / Օր : Ձոպաբեր / Ժամ : Լուսակն

Հայերէն :

06 Eylül 2026  

Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը -

Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը

Ադրբեջանի իշխանությունները Շուշիում հերթական մշակութային վանդալիզմն են իրականացրել՝ հիմնահատակ ավերելով քաղաքի պատմական Հին հայկական-ռուսական գերեզմանոցը: Այս մասին փաստագրված տվյալներ է հրապարակել Caucasus Heritage Watch (CHW) միջազգային մոնիթորինգային կազմակերպությունը։

CHW-ի ուսումնասիրած արբանյակային լուսանկարները ցույց են տալիս, որ պատմամշակութային տարածքը ջնջվել է երկրի երեսից 2026 թվականի մայիսի 9-ից 14-ն ընկած հատվածում։ Ավերումն իրականացվել է Շուշիում կոյուղաջրերի և անձրևաջրերի մաքրման կայանի շինարարության պատրվակով։

Այս գերեզմանոցում պահպանվել էր 1810–1871 թվականներին թվագրվող առնվազն 35 տապանաքար։ Այստեղ ամփոփված էին 19-րդ դարի Շուշիի հայ բնակիչների, արհեստավորների, բժիշկների, պետական ծառայողների և ռուս զինվորականների աճյունները։ Նրանց թվում էր 42-րդ եգերական գնդի հրամանատար Վլադիմիր Միխայլովը, ով 1826 թվականին մասնակցել էր Շուշիի հերոսական պաշտպանությանը, ինչպես նաև Մոսկվայում ծնված Սոֆիա Ռեգինա Ռեանդերը, ում տապանաքարն ուներ լատիներեն արձանագրություն։

Բացի 19-րդ դարի հուշաքարերից, գերեզմանոցի տարածքում կային նաև միջնադարյան հինգ հայկական խաչքարեր։ Դրանք անհերքելիորեն փաստում էին, որ այդ տարածքը դեռևս խորը միջնադարից հանդիսացել է հայկական հոգևոր ու մշակութային միջավայրի անբաժանելի մաս։

CHW-ն արձանագրում է, որ հոգևոր-պատմական այս տարածքը դիմակայել էր բոլոր պատերազմներին, քաղաքական ցնցումներին ու իշխանափոխություններին, սակայն 2026 թվականին՝ ադրբեջանական վերահսկողության ներքո, ամբողջությամբ ոչնչացվեց։ Սա Արցախի բռնազավթումից և տեղի հայ բնակչության բռնի տեղահանումից հետո ադրբեջանական ռեժիմի կողմից հայկական հետքը ջնջելու հերթական արձանագրված դեպքն է։




Bu haber alphanews kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı (alphanews) ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(alphanews). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com

Diğer Haberler

+