Փաշինյանի այցը Մոսկվա կարող է տեղի ունենալ առաջիկայում․ Պեսկով - Հայերէն
09 Eylül 2026 - Հակական տոմար - Տարի : 4519 / Ամիս : Նավասարդ / Օր : Ձոպաբեր / Ժամ : Լուսակն

Հայերէն :

07 Eylül 2026  

Փաշինյանի այցը Մոսկվա կարող է տեղի ունենալ առաջիկայում․ Պեսկով -

Փաշինյանի այցը Մոսկվա կարող է տեղի ունենալ առաջիկայում․ Պեսկով Փաշինյանի այցը Մոսկվա կարող է տեղի ունենալ առաջիկայում․ Պեսկով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը ՌԴ կարող է տեղի ունենալ առաջիկայում, սակայն հստակ ժամկետներ դեռ որոշված չեն։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Պեսկովը հստակեցրել է, որ ՀՀ վարչապետի այցը տեղի կունենա այս տարի։

Անցած շաբաթ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բիշքեկում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում, բանակցություններ է վարել Փաշինյանի հետ։ Հանդիպման ընթացքում առաջնորդները քննարկել են ՀՀ-ում հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը՝ Եվրասիական տնտեսական միությանը ՀՀ-ի անդամակցության կամ Եվրամիությանն անդամակցելու հարցը վերջնականապես փակելու նպատակով։

Բանակցությունների արդյունքներով Պուտինը հայտնել էր, որ ՀՀ վարչապետին հրավիրել է Մոսկվա՝ երկու երկրների փոխգործակցության կոնկրետ հարցերը քննարկելու համար։




Bu haber alphanews kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı (alphanews) ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(alphanews). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com

Diğer Haberler

+