44-օրյա պատերազմի զոհերի թիվը 3755 է․ ՀՀ նախագահի աշխատակազմն ուղղում է վրիպակը -
Պրահայում CEVRO համալսարան այցի ընթացքում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հնչեցրել է 44-օրյա պատերազմում զոհերի թիվը` սխալմամբ նշելով 4800։ Նախագահի աշխատակազմի …
Պրահայում CEVRO համալսարան այցի ընթացքում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հնչեցրել է 44-օրյա պատերազմում զոհերի թիվը` սխալմամբ նշելով 4800։ Նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աղասի Մարգարյանը, ի պատասխան «Արմենպրես» -ի հարցման, պարզաբանել է, որ տեղ է գտել վրիպակ, և զոհերի թիվը 3755 է։
«Ներողություն ենք խնդրում սխալի համար և ճշգրտում. 44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»,- հստակեցրել է Մարգարյանը։
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով Պրահայում էր սեպտեմբերի 2-4-ը։
Bu haber alphanews kaynağından gelmektedir.
Haber metninde yer alan görüşler haber kaynağı (alphanews) ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.
Opinions expressed are those of the author(s)-(alphanews). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com