System of a Down-ի չորրորդ երգը միացել է Spotify-ի «Billions Club»-ին - Հայերէն
16 Ağustos 2026 - Հակական տոմար - Տարի : 4519 / Ամիս : Նավասարդ / Օր : Մանի / Ժամ : Հուրփեայլեալ

Հայերէն :

16 Ağustos 2026  

System of a Down-ի չորրորդ երգը միացել է Spotify-ի «Billions Club»-ին -

System of a Down-ի չորրորդ երգը միացել է Spotify-ի «Billions Club»-ին System of a Down-ի չորրորդ երգը միացել է Spotify-ի «Billions Club»-ին

System of a Down-ի ևս մեկ երգ ընդգրկվել է Spotify-ի «Billions Club»-ին։ 2026 թվականի օգոստոսին «Aerials» ստեղծագործությունը պաշտոնապես հատել է մեկ միլիարդ լսման շեմը։

Սերժ Թանկյանի և Տարոն Մալաքյանի հեղինակած երգը թողարկվել է 2002 թվականին՝ «Toxicity» ալբոմի կազմում, իսկ 2003 թվականին առաջադրվել է «Գրեմմի» մրցանակի՝ լավագույն հարդ-ռոք կատարում անվանակարգում։ Ալբոմային տարբերակում «Aerials»-ից հետո հնչում է թաքնված էթնիկ ստեղծագործությունը՝ «Arto»-ն, որը ստեղծվել է հայազգի երաժիշտ Արտո Թունջբոյաջյանի համահեղինակությամբ։

Ավելի վաղ Spotify-ի «Billions Club»-ում էին հայտնվել խմբի ևս երեք հիթերը՝ «Chop Suey!», «Toxicity» և «Lonely Day»։

Հիշեցնենք, որ «Aerials»-ի լեգենդար կատարումը հնչել է Երևանի Հանրապետության հրապարակում՝ 2015 թվականի ապրիլին, «Wake Up the Souls» շրջագայության շրջանակում, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։ Այդ համերգը System of a Down-ի առաջին ելույթն էր իր պատմական հայրենիքում։




Bu haber alphanews kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı (alphanews) ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(alphanews). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com

Diğer Haberler

+