ՀԱՊԿ-ին Հայաստանի մասնակցության վերաբերյալ որոշումը պետք է ընդունվի ողջամիտ ժամկետներում․ Մասադիկով - Հայերէն
16 Ağustos 2026 - Հակական տոմար - Տարի : 4519 / Ամիս : Նավասարդ / Օր : Մանի / Ժամ : Հուրփեայլեալ

Հայերէն :

16 Ağustos 2026  

ՀԱՊԿ-ին Հայաստանի մասնակցության վերաբերյալ որոշումը պետք է ընդունվի ողջամիտ ժամկետներում․ Մասադիկով -

ՀԱՊԿ-ին Հայաստանի մասնակցության վերաբերյալ որոշումը պետք է ընդունվի ողջամիտ ժամկետներում․ Մասադիկով ՀԱՊԿ-ին Հայաստանի մասնակցության վերաբերյալ որոշումը պետք է ընդունվի ողջամիտ ժամկետներում․ Մասադիկով

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) Հայաստանի մասնակցության հետագա հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է ընդունվի ողջամիտ ժամկետներում։ Այդ մասին РИА Новости-ին հայտնել է կազմակերպության գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։

«Ելնում ենք նրանից, որ Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է ընդունվի ողջամիտ ժամկետներում», -ասել է Մասադիկովը։

Ավելի վաղ ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը РИА Новости-ին հայտնել էր, որ կազմակերպության մարմիններում Հայաստանի ձայնի իրավունքից հնարավոր զրկումը կպահանջի բոլոր անդամ պետությունների համաձայնությունը։ Ըստ նրա, այս հարցը, հավանաբար, կքննարկվի երկրների ղեկավարների կողմից ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստում, որը կանցկացվի Մոսկվայում նոյեմբերի 11-ին։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հունիսին հայտարարել էր, որ Հայաստանի կողմից անդամավճարների չվճարման պատճառով ՀԱՊԿ-ը կքննարկի կանոնադրության այն դրույթի կիրառման հնարավորությունը, որը կարգավորում է իր պարտավորությունները չկատարող պետությունների նկատմամբ գործողությունները։

Հայաստանը փաստացի դադարեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին 2024 թվականին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դա բացատրել էր նրանով, որ Հայաստանի անվտանգության ապահովման վերաբերյալ դաշնակիցների պարտավորությունները 2021–2022 թվականներին չեն կատարվել։

ՀԱՊԿ-ի կազմում ընդգրկված են Ռուսաստանը, Բելառուսը, Հայաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը։




Bu haber alphanews kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı (alphanews) ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(alphanews). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com

Diğer Haberler

+