Ֆրանչիսկոս Պապին ողջոյնի խօսքը Էջմիածնի մէջ կայացած Սուրբ Պատարագի աւարտին։ - Հայերէն
22 Aralık 2024 - Հակական տոմար - Տարի : 4517 / Ամիս : Քաղոց / Օր : Կորդուիք / Ժամ : Խաւարակ

Հայերէն :

26 Haziran 2016  

Ֆրանչիսկոս Պապին ողջոյնի խօսքը Էջմիածնի մէջ կայացած Սուրբ Պատարագի աւարտին։ -

Ֆրանչիսկոս Պապին ողջոյնի խօսքը Էջմիածնի մէջ կայացած Սուրբ Պատարագի աւարտին։ Ֆրանչիսկոս Պապին ողջոյնի խօսքը Էջմիածնի մէջ կայացած Սուրբ Պատարագի աւարտին։

Կիրակի 26 Յունիս 2016-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մէջ մատուցուած բացօթեայ սուրբ պատարագի արարողութեան աւարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ֆրանչիսկոս Պապին ուղղեց իր եղբայրական պատգամը, հուսկ Նորին Սրբութիւնը արտասանեց Հայաստան կատարած ճամբորդութեան վերջին ճառը, որուն մէջ ըսաւ.

Ձերդ Սրբութիւն, յոյժ սիրելի Եպիսկոպոսներ,


սիրելի եղբայրներ եւ քոյրեր,
այս յոյժ ցանկալի եւ ինձ համար արդէն անմոռանալի այցի գագաթնակետին, ուզում եմ Տիրոջ բարձրացնել իմ շնորհակալութիւնը, միացնելով այն այս սեղանից բարձրացած փառաբանական եւ գոհաբանական մեծ աղօթքին: Այս օրերին, Ձերդ Սրբութիւնը սեփական տան դռները բացեց ինձ, եւ զգացինք թէ «ինչ գեղեցիկ եւ ինչքան քաղցր է, որ եղբայրները միասին բնակուեն» (Սղ 133,1): Հանդիպեցինք, եղբայրաբար ողջագուրուեցինք, միասին աղօթեցինք, կիսեցինք ընծաները, յոյսերն ու մտահոգութիւնները, Քրիստոսի Եկեղեցու՝ որի սրտի միաձայն զարկերը լսում ենք, եւ հաւատացած ենք եւ զգում ենք թէ մէկ է: «Մէ՛կ մարմին եւ մէ՛կ հոգի, ինչպէս որ մէ՛կ է ձեր յոյսը [...]. մէ՛կ Տէր, մէ՛կ հաւատ, մէ՛կ մկրտութիւն: Մէ՛կ Աստուած եւ Հայր բոլորի, որ վեր է բոլորից, բոլորի հետ եւ մեր բոլորի մէջ» (Եփ 4,4-6). իրօք կարող ենք ուրախութեամբ մերը դարձնել Պօղոս առաքեալի այս խօսքերը: Հենց սուրբ Առաքեալների յիշատակին հանդիպեցինք: Սուրբ Բարթողիմէոս եւ Թադէոս, որ առաջի անգամ քարոզեցին Աւետարանը այս աշխարհում, եւ սուրբ Պետրոսն ու Պօղոսը, որ Հռոմում իրենց կեանքը զոհեցին Տիրոջ համար, մինչ թագաւորում են երկնքում Քրիստոսի հետ՝ վստահաբար ուրախանում են տեսնելով մեր սէրն ու ժրաջան ձգտումը՝ ամբողջական հաղորդութեան: Այս բոլորի համար շնորհակալ եմ Տիրոջ, ձեզ համար եւ ձեզ հետ. Փառք Աստծոյ:


Այս Սուրբ Պատարագի ընթացքում, հանդիսաւոր երեգսրբեանը բարձրացաւ երկինք, օրհնաբանելով Աստծոյ սրբութիւնը. Ամենաբարձրեալի օրհնութիւնը առատօրէն իջնի երկիր, Աստուածամօր, մեծ սուրբերի եւ վարդապետների, մարտիրոսների եւ յատկապէս բազմաթիւ նահատակների բարեխօսութեամբ, որ անցած տարի այս վայրում սրբադասեցիք: «Միածինը որ այստեղ իջաւ» օրհնի մեր ճանապարհը: Սուրբ Հոգին բոլոր հաւատացեալներին պարգեւի մէկ սիրտ, մէկ հոգի. մեզ այցելի միութեան մէջ վերահաստատելու: Այս պատճառով ուզում եմ կրկին կանչել Նրան, իմը դարձնելով սքանչելի խօսքերէն ոմանք որ ձեր Ծէսի մէջ մուտք են գործել: Եկ, Հոգի, Դու «որ բարեխօս ես մեզ համար, անմռունչ հեծութիւններով ողորմած Հօր մօտ, որ սրբերին պահում ես եւ մեղաւորներին մաքրում», թող իջնի մեր վրայ քո սիրոյ եւ միութեան կրակը, եւ «այս կրակով հալին մեր գայթակղութեան պատճառները» (հմմտ. ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ, Մատեան ողբերգութեան, 33,5), նախեւառաջ միութեան պակասը Քրիստոսի աշակերտների միջեւ:


Հայ Եկեղեցին խաղաղութեամբ ընթանայ եւ մեր միջեւ խաղաղութիւնը կատարեալ լինի: Բոլորի մէջ ծնուի միութեան հզօր ցանկութիւն, այնպիսի միութեան, որ պէտք չէ լինի «ո՛չ ենթարկութիւն մէկը միւսին, ո՛չ կլանում, այլ առաել ընկալում բոլոր շնորհներին որ Աստուած տուած է իւրաքանչիւրին՝ ամբողջ աշխարհին յայտնելու համար փրկագրոծութեան մեծ խորհրուրդը, իրագործուած Տէր Քրիստոսից, Սուրբ Հոգու շնորհիւ» (Սրբազան Հօր խօսքեր Աստուածային Ծիսակատարութեան ընթացում, Սուրբ Գէորգ Պատրիարքական Եկեղեցի, Պոլիս, 30 նոյեմբեր 2014):


Սրբերի յորդորներն ընդունենք, լսենք խոնարհների եւ աղքատների ձայնին, ատելութեան բազմաթիւ զոհերին, որ տառապեցին եւ իրենց կեանքը զոհեցին հաւատի համար. ականջ դնենք նոր սերունդներին, որ անցեալի բաժանումներից ազատ ապագայ են խնդրում: Այս սրբատեղիից կրկին սփռուի ճաճանչափայլ լոյսը. այս երկրի լուսաւորիչին՝ ձեր Աւետարանի Հօր՝ Սուրբ Գրիգորի հաւատի լոյսին միանայ սիրոյ լոյսը՝ որ ներում եւ հաշտւում է:
Ինչպէս Առաքեալները Զատկուան առաւօտուն, տառակոյսներով եւ անվստահութիւններով հանդերձ, վազեցին յարութեան վայրը, նոր յոյսի երջանիկ արեւագալից դիւթուած (հմմտ. Յվ 20,3-4), նոյնպէս մենք եւս, այս սուրբ Կիրակին, հետեւում ենք Աստծոյ կանչին՝ կատարեալ միութեան եւ արագացնենք մեր քայլերը:


Իսկ այժմ, Սրբութիւն, Աստծոյ անունով, խնդրում եմ որ Ինձ օրհնէք, օրհնէք ինձ եւ Կաթողիկէ Եկեղեցին, օրհնէք մեր այս ընթացքը՝ դէպի կատարեալ միութիւն:





Bu haber kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı () ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com
+