Հռոմի պապը Մեհրիբան Ալիևայի հետ քննարկել է Վատիկան-Բաքու հարաբերությունների հարցը -
Հռոմի պապը Մեհրիբան Ալիևայի հետ քննարկել է Վատիկան-Բաքու հարաբերությունների հարցը
Հռոմի պապ Լևոն XIV-ն Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի հետ քննարկել է Վատիկան-Բաքու հարաբերությունները, հայտնում է Vatican News-ը։ Ըստ պորտալի՝ կողմերը գոհունակություն են հայտնել առկա երկկողմ հարաբերությունների զարգացման և ամրապնդման կապակցությամբ, մասնավորապես՝ մշակութային համագործակցության ոլորտում, և բարձր են գնահատել կաթոլիկ եկեղեցու աշխատանքը երկրում։ Նրանք անդրադարձել են Հարավային Կովկասում արդար և երկարատև խաղաղություն հաստատելու անհրաժեշտությանը։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ալիևան, նշելով, որ Հեյդար Ալիևի հիմնադրամը վերջին տարիներին լայնածավալ վերականգնողական աշխատանքներ է իրականացրել Սուրբ Աթոռի հետ, հայտարարել է, որ հիմնադրամը, «ներդնելով նոր նախաձեռնություններ, կընդլայնի համագործակցությունը Սուրբ Աթոռի հետ»։ Նա նաև Հռոմի պապին հրավիրել է Ադրբեջան։ Լևոն XIV-ը հետաքրքրություն է հայտնել Բաքվի հետ նախագծերը շարունակելու հարցում և շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահին երկրորդ կաթոլիկ եկեղեցու կառուցման նպատակով հող հատկացնելու համար։ Հռոմի պապը կատարած աշխատանքների համար շնորհակալություն է հայտնել նաև Հեյդար Ալիևի հիմնադրամին։
Bu haber armeniatoday kaynağından gelmektedir.
Haber metninde yer alan görüşler haber kaynağı (armeniatoday) ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.
Opinions expressed are those of the author(s)-(armeniatoday). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com