Երաժշտական մրցույթի ժյուրիի ադրբեջանցի անդամը 12 միավոր է շնորհել և գրկել հայաստանցի մասնակցին - Հայերէն
25 Kasım 2025 - Հակական տոմար - Տարի : 4518 / Ամիս : Տրե / Օր : Ցրօն / Ժամ : Առագոտ

Հայերէն :

25 Kasım 2025  

Երաժշտական մրցույթի ժյուրիի ադրբեջանցի անդամը 12 միավոր է շնորհել և գրկել հայաստանցի մասնակցին -

Երաժշտական մրցույթի ժյուրիի ադրբեջանցի անդամը 12 միավոր է շնորհել և գրկել հայաստանցի մասնակցին Երաժշտական մրցույթի ժյուրիի ադրբեջանցի անդամը 12 միավոր է շնորհել և գրկել հայաստանցի մասնակցին

Աստանայում կայացած «Մետաքսի ճանապարհի աստղ» (Silk Way Star) մրցույթի եզրափակչում ժյուրիի ադրբեջանցի անդամ Սամիրա Էֆենդին Հայաստանին շնորհել է 12 միավոր և ջերմորեն գրկել եզրափակիչ փուլ անցած Սարո Գևորգյանին:

«Որոշ լսարանների բացասական արձագանքը ցույց է տալիս, որ հասարակությունը դեռևս լիովին դուրս չի եկել ռազմական հոգեբանությունից և հաճախ խաղաղության ժեստերը ընկալում է որպես սպառնալիք», - գրել է ադրբեջանցի լրագրող Բախրուզ Ալիևը:

Նրա խոսքով՝ էֆենդիի արարքը քաղաքական չէ, այլ մարդկային վերաբերմունք է, որը ատելության պատի մեջ փոքր, բայց արժեքավոր ճեղք է ստեղծում։

Լրագրողը շեշտել է, որ երաժշտությունը պետք է կամուրջներ կառուցի, այլ ոչ թե սրի բաժանումները՝ ընդգծելով, որ ատելությունը պահպանելը հեշտ է, բայց դրա հաղթահարումը քաջություն է պահանջում։

«Առանց նման քայլերի միշտ կա լարվածության վերադարձի վտանգ, որը, առաջին հերթին, վնասում է հասարակ մարդկանց», - նշել է լրագրողը։




Bu haber tert.am kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı (tert.am) ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(tert.am). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com

Diğer Haberler

+