Վատիկանում Հռոմի Պապի գլխավորությամբ տեղի է ունենում արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի սրբադասման արար -
Վատիկանում Հռոմի Պապի գլխավորությամբ տեղի է ունենում արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի սրբադասման արարողությունը
Վատիկանում, Հռոմի Պապ Լևոն XIV-ի գլխավորությամբ, տեղի է ունենում արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի սրբադասման արարողությունը։
Այս իրադարձության կապակցությամբ Սուրբ Պետրոսի հրապարակում հազարավոր հավատացյալներ են հավաքվել։
Հիշեցնենք, որ Վատիկանում է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա մասնակցում է արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի և վեց այլ սրբերի սրբադասման արարողությանը։
Այցի շրջանակում նախատեսված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձնական հանդիպումը Նորին Սրբություն Հռոմի Պապ Լևոն XIV-ի հետ։
Հայաստանի վարչապետը կհանդիպի նաև Սուրբ Աթոռի պետքարտուղար Պիետրո Պարոլինի հետ։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը արարողությանը ներկայացնում է արքեպիսկոպոս Խաժակ Պարսամյանը, իսկ Մեծի Տունն Կիլիկիո կաթողիկոսությունը՝ եպիսկոպոս Մեսրոպ Սարգսյանը։
Իգնատիոս Մալոյանը հայ կաթոլիկ հոգևորական էր, որը 1911-ից 1915 թվականներին ծառայել է որպես Մարդինի արքեպիսկոպոս։
Իսլամ ընդունելու բազմակի մերժումներից հետո նա ենթարկվել է խոշտանգումների և սպանվել օսմանյան ժանդարմերիայի կողմից Հայոց ցեղասպանության ժամանակ, մասնավորապես՝ Դիարբեքիրի վիլայեթում՝ Մեհմեդ Ռեշիդի հրամանատարությամբ։
Մալոյանը 2001 թվականին Հռոմի Պապ Հովհաննես Պողոս II-ի կողմից դասվել է երանելիների շարքին՝ որպես նահատակ։ 2025 թվականին Հռոմի Պապ Ֆրանցիսկոս Առաջինը հավանություն է տվել նրան սրբադասելու ծրագրին։
Bu haber news.am kaynağından gelmektedir.
Haber metninde yer alan görüşler haber kaynağı (news.am) ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.
Opinions expressed are those of the author(s)-(news.am). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com