​Փաշինյանը մեկնել է Վատիկան․ կհանդիպի Հռոմի Պապի հետ - Հայերէն
20 Ekim 2025 - Հակական տոմար - Տարի : 4518 / Ամիս : Սահմի / Օր : Արագած / Ժամ : Մթացեալ

Հայերէն :

20 Ekim 2025  

​Փաշինյանը մեկնել է Վատիկան․ կհանդիպի Հռոմի Պապի հետ -

​Փաշինյանը մեկնել է Վատիկան․ կհանդիպի Հռոմի Պապի հետ ​Փաշինյանը մեկնել է Վատիկան․ կհանդիպի Հռոմի Պապի հետ

Վատիկանում տեղի կունենա Փաշինյանի և Հռոմի Պապ Լևոն XIV-ի առանձնազրույցը, ՀՀ վարչապետը կմասնակցի Արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի և ևս 6 այլ Երանելիների սրբադասման արարողությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 18-20-ն աշխատանքային այցով կգտնվի Սուրբ Աթոռում, հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։

Հոկտեմբերի 19-ին վարչապետը Սուրբ Պետրոսի հրապարակում ներկա կգտնվի Արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի և ևս 6 այլ Երանելիների սրբադասման արարողությանը, որը տեղի կունենա Լևոն XIV-րդ Պապի հանդիսապետությամբ:

Այցի շրջանակում նախատեսված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Նորին Սրբություն Հռոմի Պապ Լևոն XIV-ի առանձնազրույցը:

Տեղի կունենա նաև ՀՀ վարչապետի հանդիպումը Սուրբ Աթոռի պետքարտուղար Պիետրո Պառոլինի հետ:








Bu haber newsarmenia kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı (newsarmenia) ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(newsarmenia). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com

Diğer Haberler

+