Թուրքիա Բնակող Հայուն Կարծիքով` Ինքը Այնտեղ Ապրելու Իրաւունք Ունի - Հայերէն
23 Kasım 2024 - Հակական տոմար - Տարի : 4517 / Ամիս : Տրե / Օր : Ծմակ / Ժամ : Կամաւօտ

Հայերէն :

16 Haziran 2016  

Թուրքիա Բնակող Հայուն Կարծիքով` Ինքը Այնտեղ Ապրելու Իրաւունք Ունի -

Թուրքիա Բնակող Հայուն Կարծիքով` Ինքը Այնտեղ Ապրելու Իրաւունք Ունի Թուրքիա Բնակող Հայուն Կարծիքով` Ինքը Այնտեղ Ապրելու Իրաւունք Ունի

Յունիս 2-ին Գերմանիոյ խորհրդարանը ձայներու ճնշող մեծամասնութեամբ ընդունեց Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցող բանաձեւ: Գերմանիոյ կողմէն ցեղասպանութեան ճանաչումէն ետք՝ Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանը կրկին անդրադարձած էր Թուրքիա անօրինական բնակող հայաստանցիներուն, որոնց սպառնացած էր արտաքսել երկրէն: Պոլսոյ «Ակօս» շաբաթաթերթը փորձած է թեմային վերաբերեալ մեկնաբանութիւններ ստանալ Թուրքիա բնակող հայաստանցիներէ:

Կարին Ա.-ն 1 տարի է, որ ամուսինին հետ կ՝ապրի Սթամպուլ՝ յաղթահարելով վախերը նշած է, թէ երբ լսած է Էրտողանի յայտարարութիւնը հայաստանցիներուն վերաբերեալ, առաջին միտքը եղած է Թուրքիայէն հեռանալը: «Երբ մի քիչ մտածեցի, հասկացայ` բայց ինչո՞ւ պիտի գնամ: Ես էլ իրաւունք ունեմ այստեղ ապրելու: Իմ ընտանիքը 100 տարի առաջ այս հողերից բռնութեամբ արտաքսուել է: Հօրս ընտանիքը ստիպուած գաղթել է Վանից, իսկ մօրս ընտանիքը` Սասունից: Ամուսնուս հօրական կողմը Մուշից է գաղթել: Մենք էլ այսքան տարի յետոյ սկսել ենք այստեղ ապրել: Այս անգամ էլ մեզ են սպառնում արտաքսել»:

Կարինը անդրադարձած է նաեւ Պոլսոյ Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշեանի Էրտողանին ուղղած նամակին, որուն մէջ արքեպիսկոպոսը ափսոսանք կը յայտնէր Պունտեսթակի կողմէ Հայոց Ցեղասպանութեան ճանաչման համար: Կարինը, պատրիարքի փոխանորդի նամակը ամօթալի համարելով, վստահեցուցած է, որ այդ նամակին բովանդակութեան հետ ոչ մէկ հայ համամիտ է:





Bu haber kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı () ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com
+