Զաման. Թուրքիան Մէջտեղ Կը Բերի «Ղարաբաղի Խաղաքարտը», Ուստի Հայաստանը Պիտի Միշտ Պատրաստ Պահի Իր Զինուժը - Հայերէն
23 Aralık 2024 - Հակական տոմար - Տարի : 4517 / Ամիս : Քաղոց / Օր : Ծմակ / Ժամ : Հուրփեայլեալ

Հայերէն :

22 Aralık 2015  

Զաման. Թուրքիան Մէջտեղ Կը Բերի «Ղարաբաղի Խաղաքարտը», Ուստի Հայաստանը Պիտի Միշտ Պատրաստ Պահի Իր Զինուժը -

Զաման. Թուրքիան Մէջտեղ Կը Բերի «Ղարաբաղի Խաղաքարտը», Ուստի Հայաստանը Պիտի Միշտ Պատրաստ Պահի Իր Զինուժը Զաման. Թուրքիան Մէջտեղ Կը Բերի «Ղարաբաղի Խաղաքարտը», Ուստի Հայաստանը Պիտի Միշտ Պատրաստ Պահի Իր Զինուժը

Թուրքական ընդդիմադիր «Զաման» պարբերականի թղթակից Ալտա Էնկոյեանն անդրադարձել է ռուս-թուրքական լարուած յարաբերութիւնների հնարաւոր ազդեցութեանը Անդրկովկասի երկրների վրայ: Թերթի կայքում տեղ գտած յօդուածում հեղինակն ընդգծում է. «Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ բախումների պատմական թատերաբեմ հանդիսացող Հայաստանը, Վրաստանն ու Ազրպէյճանը անսպասելիօրէն յայտնուել են շատ խառը իրավիճակում, երբ ցանկացած տեսակի քաղաքական նախաձեռնութիւն կարող է շատ ծանր հետեւանքներ ունենալ»:

Էնկոյեանը յիշեցնում է, որ թուրքական օդուժի կողմից ռուսական ռազմական ինքնաթիռի խոցումից յետոյ կողմերը ոչ մի կերպ հաշտութեան եզրեր չեն կարողանում գտնել, աւելին` Ռուսաստանի դաշնակցային խորհրդի տարեկան նիստում ելոյթ ունենալիս Վլատիմիր Փութինը յայտարարել է, որ առաջիկայում Էրտողանի հետ որեւէ փոխհամաձայնութիւն չի կարող կնքուել:

«Զաման» թղթակիցը մէջբերում է «Կոլոս Արմենիի» թերթում արտայայտուած այն տեսակէտը, որ թէեւ ռուս-թուրքական պատերազմ, ամենայն հաւանականութեամբ, չի սկսուի, բայց` «այս ողջ լարուածութիւնն ուղղակիօրէն ազդեցութիւն կ՛ունենայ նաեւ Հայաստանի վրայ»:

Ներկայացուած տեսակէտի համաձայն, Թուրքիայի մասնատումը եթէ անգամ այսօր արդիական չէ, բայց` «յառաջիկայ 20 տարուայ ընթացքում Թուրքիայի քարտէզը կարող է փոխուել»: Եւ այդ դէպքում Թուրքիան չի յապաղի մէջտեղ բերել «Լեռնային Ղարաբաղի խաղաքարտը»: Հետեւաբար Հայաստանը պիտի միշտ պատրաստ վիճակում պահի իր զինուժը:

Հեղինակը կարծիք է յայտնում, որ ռուս-թուրքական յարաբերութիւնների լարուածութիւնը դժուար կացութեան մէջ է դրել նաեւ Ազրպէյճանին, քանի որ վերջինս քարիւղի առեւտուրի առումով, ինչպէս նաեւ թուացեալ կայունութեան ապահովման նպատակով հարկադրուած է լաւ յարաբերութիւնների մէջ լինել ե՛ւ Թուրքիայի, ե՛ւ Ռուսաստանի հետ:

«Եթէ Ազրպէյճանը յարձակողապաշտ եւ թուրքամէտ դիրք ընդունի, ապա նա ստիպուած կը լինի դէմ դուրս գալ նաեւ Սիրիայի հարցում Ռուսաստանի դաշնակիցը հանդիսացող Իրանի դէմ»:

Իսկ Վրաստանը Թուրքիայի դաշնակիցն է ու ՕԹԱՆ-ի անդամ: Ռուս-վրացական յարաբերութիւնները երկար ժամանակ սառն են: Ինչպէս վրացական «Սքարթվելօ Մսփոլիօ» թերթն է գրում` «բախման թատերաբեմը կարող են լինել հէնց վրացական հողերը»:

«Վրաստանը կարող է աւելի ծանր դրութեան մէջ յայտնուել, եթէ Թուրքիան փակի սեւծովեան նեղուցները եւ Ռուսաստանը Վրաստանից պահանջի միջանցք տրամադրել` Սիրիա հասնելու համար», գրում է Էնկոյեանը` յաւելելով, որ Վրաստանը, ի վերջոյ, ստիպուած կը լինի յստակ կողմնորոշուել, թէ կողմերից որին է աջակցում:





Bu haber kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı () ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com
+