Նոր Գիրք` Հայ-Ազրպէյճանական. Պատերազմի Եւ Մերօրեայ Հերոսների Մասին - Հայերէն
23 Kasım 2024 - Հակական տոմար - Տարի : 4517 / Ամիս : Տրե / Օր : Ծմակ / Ժամ : Շաւաղօտ

Հայերէն :

15 Aralık 2015  

Նոր Գիրք` Հայ-Ազրպէյճանական. Պատերազմի Եւ Մերօրեայ Հերոսների Մասին -

Նոր Գիրք` Հայ-Ազրպէյճանական. Պատերազմի Եւ Մերօրեայ Հերոսների Մասին Նոր Գիրք` Հայ-Ազրպէյճանական. Պատերազմի Եւ Մերօրեայ Հերոսների Մասին

Լոյս է տեսել «Հայ-ազրպէյճանական պատերազմը եւ մերօրեայ հերոսները» գիրքը: Այն հրատարակուել է «Արմսես» գիտակրթական կենտրոն» հասարակական կազմակերպութեան կողմից «Մերօրեայ հերոսը» ծրագրի շրջանակներում: Գրքում ներկայացուած են հայ-ազրպէյճանական պատերազմի 1988-1994 թթ. եւ ներկայիս` 2014-2015թթ. շրջափուլերը: Մատնացոյց են արւում հակամարտութեան ծագման պատճառներն ու հայաստանանպաստ լուծման հնարաւոր ուղիները:

Գրքի «Յուշամատեանը» ներառում է 2014-2015թթ. պատերազմական գործողութիւնների ժամանակ զոհուած 10 զինծառայողների (Արմէն Յովհաննիսեան, Ազատ Ասոյեան, Արարատ Խանոյեան, Զօրիկ Գէորգեան, Սարգիս Մովսիսեան, Վարդան Մկրտչեան, Արշակ Յարութիւնեան, Էդուարդ Հայրապետեան, Յակոբ Խաչատրեան, Սամուէլ Յակոբեան) կեանքի եւ սխրանքի նկարագրութիւնը: «Հայ-ազրպէյճանական պատերազմը եւ մերօրեայ հերոսները» գրքի հեղինակ Էդգար Էլբակեանը նշում է, որ ներկայիս պատերազմն իր բնոյթով էապէս տարբերւում է 1988-1994թթ. պատերազմից: Վերջինս աւելի լայնածաւալ էր, համընդգրկուն:

Ըստ այդմ, թէ՛ հասարակական զօրաշարժը, թէ՛ լուսաբանումը (այդ թւում` հերոսների կեանքը եւ գործը) աւելի լայն ծաւալներ ունէին, եւ ընթերցողի, ազգի համար ամէն ինչ քիչ թէ շատ հասկանալի էր: «Այսօր պատերազմը մի փոքր այլ է` դիրքային, խափանարարական, սակայն եզրերը` մի կողմ, այն աւելի կցկտուր բնոյթ է կրում, հասարակական քննարկումների կիզակէտն էլ յաճախ պատերազմը չէ: Տեղեկատուական հոսքերի առատութեան պայմաններում, որ բնորոշ է 21-րդ դարին, պատերազմի, հերոսների մասին նիւթերն ընդամէնը լրատուական փոքրիկ միաւորներ են դառնում` հերթական լուրը` հերթական խափանարարութեան, զոհի մասին եւ վերջ: Մենք զգացինք վտանգ, որ այդ հոսքի մէջ կորչում է ե՛ւ պատերազմի լուսաբանումը, որ ապագայում շատ է պէտք գալու հետազօտողներին` քաղաքագէտներին, ռազմագէտներին, ե՛ւ, ի հարկէ, կարող են կորչել նաեւ պատերազմի հերոսների կեանքի, սխրանքի մասին պատմութիւնները: Ու որոշեցինք լրացնել այս բացը: Նախ սկիզբ առաւ գաղափարը, յետոյ նաեւ` գիրքը», պատմում է Էդգար Էլբակեանը:

Իսկ ինչո՞ւ են ընտրուել հէնց այդ 10 հերոս զինծառայողները: Էդգար Էլբակեանը ցաւով նշում է, որ մեր մարտական կորուստներն աւելի շատ են, սակայն ընտրուել են 2014 թ.-ին եւ 2015 թ.-ին զոհուած 5-ական հերոսներ, որոնք զոհուել են գիտակցաբար թշնամու դէմ մարտի մէջ մտնելով` վերջինիս խափանարարութեան յարձակումը կանխելու նպատակով: Հեղինակը շեշտում է, որ ընտրման այս սկզբունքը ոչ մի կերպ ստուեր չի գցում միւս դիրքապահների նուիրական գործի վրայ: Կապ է

հաստատուել բոլոր 10 հերոսների ընտանիքների հետ:

Էդգար Էլբակեանը, շփուելով հերոսներ ծնած ընտանիքների, հարազատների հետ, նշում է, որ բոլորի մօտ նկատել է ընդգծուած յարգանք իրենց տղայի ընտրութեան նկատմամբ: Իրենց որդին գիտակցուած մարտի է մտել, չի փախել եւ յանուն հայրենիքի զոհել է կեանքը. եւ սա հաշուի առնելով` նրանք իրենց պարտքն են համարում յարգել ե՛ւ իրենց զաւակի որոշումը, ե՛ւ հայրենիքը, որի համար նա զոհուել է: «Արմսես» գիտակրթական կենտրոն» ՀԿ-ի անդամները մինչ գիրքը հրատարակելն այցելել են ՊԲ այն զօրամասեր, որոնց մարտական դիրքերի ուղղութեամբ տեղի էին ունեցել 2014-2015թթ. խափանարարական ներթափանցման փորձերը, եւ հրամկազմի ու զինուորների հետ հարցազրոյցների միջոցով հաւաքագրել են տեղեկութիւններ զոհուած տղաների մասին:

«Հայ-ազրպէյճանական պատերազմը եւ մերօրեայ հերոսները» գրքի միջոցով հասարակութեանն է ներկայացւում այսօրուայ զինուորի կերպարը` որպէս ժամանակակից հերոսի, որն իր աւագների օրինակով պատրաստ է խափանել հակառակորդի ռազմական ծրագրերն ու ապահովել Հայաստանի սահմանների անառիկութիւնը թշնամու ոտնձգութիւններից: Գիրքը լոյս է ընծայուել Հայաստանի նախագահի աշխատակազմի կողմից հասարակական կազմակերպութիւններին յատկացուող դրամաշնորհի եւ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի յայտարարած մրցոյթի շրջանակներում:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնութեան հետ կապերի ծառայութիւն:





Bu haber kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı () ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com
+