Google-ը 3 րոպեում ցույց է տվել ամբողջ աշխարհի կյանքը 2011թ. ընթացքում - Հայերէն
21 Kasım 2024 - Հակական տոմար - Տարի : 4517 / Ամիս : Տրե / Օր : Գրգոռ / Ժամ : Կամաւօտ

Հայերէն :

21 Aralık 2011  

Google-ը 3 րոպեում ցույց է տվել ամբողջ աշխարհի կյանքը 2011թ. ընթացքում -

Google-ը 3 րոպեում ցույց է տվել ամբողջ աշխարհի կյանքը 2011թ. ընթացքում Google-ը 3 րոպեում ցույց է տվել ամբողջ աշխարհի կյանքը 2011թ. ընթացքում

Google ընկերությունը հրապարակել է Zeitgeist ավանդական զեկույցը, նվիրված 2011թ. հունվարից մինչև նոյեմբերի վերջ տարբեր երկրների բնակիչների շրջանում ամենամասսայակն որոնողական հարցումներին:

Տարվա կարևորագույն իրադարձությունների մասին google-ը հիշեցրել է 3 րոպե տևողությամբ տեսահոլովակի միջոցով, որը պարունակում է վիդեոհատվածներ, նկարներ, հարցումներ ու նորությունների ժապավեններ: Այսպես, տեսանյութում նշվել են այնպիսի քաղաքական ռեզոնանսային իրադարձություններ, ինչպիսիք են արաբական հեղափոխությունները Եգիպտոսում, Թունիսում. Սիրիայում, Լիբիայում, զանգվածային անկարգությունները Հունաստանում, ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից «Ալ-Քաիդա»-ի ղեկավար Ուսամա Բեն Լադենի ոչնչացումը, հաղորդում է ТСН-ը :

Ցանցի օգտագործողների ուշադրությունը նույնպես եղել է գամված Ճապոնիայում մարտյան երկրաշարժին, և տարվա սկզբին Բրազիլիայում լուրջ ջրհեհեղների շարքին:

Աշխարհիկ իրադարձություններից google-ը անդրադարձել է բրիտանական արքայազն Վիլյամի և Քեյթ Միդլթոնի ամուսնությանը:

Տեսանյութի մեջ ներառվել են հայտնի անձեր, որոնք վախճանվել են այս տարի՝ դերասանուհի Էլիզաբեթ Թեյլոր, Apple հիմնադիր Սթիվ Ջոբս, հեռուստալրագրող Էնդի Ռունի և այլն:

Ըստ google-ի տարվա ամենահիշվող իրադարձությունների մեջ են մտնում նաև ամերիկյան Space Shuttle տիեզերական ծրագրի ավարտը և NASA Atlantis տիեզերանավի վերջին մեկնարկը, ինչպես նաև հանդիսավոր արարողություններ կապված ԱՄՆ-ում սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների տասնամյակի հետ:





Bu haber kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı () ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com
+