​Երևանում ապրած ու Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ նկարած ադրբեջանցին ու 2 հայ եղբայրները - Հայերէն
25 Kasım 2024 - Հակական տոմար - Տարի : 4517 / Ամիս : Տրե / Օր : Ցրօն / Ժամ : Ճառագայթեալ

Հայերէն :

18 Eylül 2020  

​Երևանում ապրած ու Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ նկարած ադրբեջանցին ու 2 հայ եղբայրները -

​Երևանում ապրած ու Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ նկարած ադրբեջանցին ու 2 հայ եղբայրները ​Երևանում ապրած ու Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ նկարած ադրբեջանցին ու 2 հայ եղբայրները

Խորհրդային տարիներին Հայաստանում բնակվող ադրբերջանցիներ շատ կային։ Նրանց շարքում նաև բավականին հայտնի մարդիկ էին։ Sputnik Արմենիայի սյունակագիրը պատմում է կինոգետ Սաբիր Ռիզաևի պատմությունը, որը մասնակցել Հայոց ցեղասպանությունից փրկված եղբայրների մասին ֆիլմի ստեղծմանը։

1915 թվական, Արևմտյան Հայաստան։ Կային-չկային, երկու եղբայր կային։ Բայց դժվար թե լինեին, եթե բարի մարդիկ չփրկեին նրանց թուրքական յաթաղանից և չտանեին իրենց հետ․ տղաներից մեկին ռուսական մանկատուն, մյուսին՝ ամերիկյան։ Երեխաները մեծացան-մեծացան, դարձան մեծահասակներ։[Արտեմ Միկոյանը, Ալեքսանդր Յակովլևսը և Պավել Սուխոյը (ձախից աջ)]

Այնուհետև սյուժեն այսպես է զարգանում․ Ռուսաստանում մեծացած եղբայրը զոհվում է Հայրենական մեծ պատերազմwւմ, իսկ մյուսը, որին ԱՄՆ էին տարել, տարիներ անց գալիս է ԽՍՀՄ, որպեսզի գտնի և օգնի զոհված զինվորի երեխաներին։

Հոլիվուդը դրանից իսկական «կոնֆետ» կսարքեր, իսկ «Հայֆիլմը» պարզապես լավ ֆիլմ նկարահանեց (1960թ․, ռեժիսոր՝ Լաերտ Վաղարշյան), ընտրելով դրա համար պաթետիկ «Կոչված են ապրելու» վերնագիրը։ Բայց արյունահեղ ցեղասպանության այս տեղային դրվագում կարևորը դա չէ։ Խոսելու ենք ոչ թե ֆիլմի, այլ դրա ստեղծողներից մեկի մասին։

Տիտրերում, որտեղ նշված են սցենարի հեղինակները, Առնոլդ Աղաբաբովի կողքին գրվում է Սաբիր Ռիզաևի անունը։ Ճշգրտենք՝ Սաբիր Ալեքպերովիչ Ռիզաև։ Հարյուր տոկոսով ադրբեջանցի։

«Գտեք գրքերը»․ ինչպես գյումրեցի երիտասարդը գողացավ Մատենադարանի արժեքավոր «գանձերը»

Ամենացնցողը․ ադրբեջանցի Ռիզաևի մասնակցությունը Ցեղասպանությունը վերապրած հայերի մասին պատմող ֆիլմի ստեղծմանը, այն ժամանակ ոչ մեկին չզարմացրեց։ Չէ՞ որ ճշմարտությունն ազգություն չունի։ Իսկ Ցեղասպանության մասին իր խոսքն ասելու ձգտումը Ռիզաևի մոտ բխում էր հենց ճշմարտությունից։

Բոլորովին վերջերս Sputnik Արմենիայի իմ գործընկեր Ժաննա Պողոսյանը մի պատմություն պատմեց («Ադրբեջանցիների մեջ ապրած միակ հայը»)։ Պատմությունն այն մասին է, թե ինչպես խորհրդային ժամանակներում Հովք գյուղում (այն ժամանակ՝ Հախկխլու) հանգիստ ապրում էին 332 մարդ, գրեթե բոլորը ադրբեջանցիներ, բացի մեկից՝ Աշոտ Գասպարյանից։

«Դե հա, թուրքերի (հայերի մեծ մասը շարունակում է ադրբեջանցիներին թուրք անվանել,–խմբ.) մեջ եմ ապրել... Լավ ժամանակներ էին։ Թուրքերն էն ժամանակ լավն էին, հիմիկվա նման չէին»,-ասել էր Աշոտ Գասպարյանը լրագրողին։

Ո՛չ Գասպարյանին, ո՛չ հայկական Հովք գյուղից հեռացած ադրբեջանցիներին ես չեմ տեսել, բայց Սաբի Ռիզաևին լավ էի ճանաչում և, ինչպես և նրա հետ ծանոթ հայերի մեծ մասը, լավից բացի ոչինչ ասել չեմ կարող։

Ներկայացնում եմ Սաբիր Ռիզաևին, որին տեսել եմ, շփվել և ճանաչել։ Ծնվել է Երևանում, ավարտել բոլոր ժամանակներում էլիտար համարվող Ա․Ս․ Պուշկինի անվան դպրոցը, պատերազմի սկզբում կամավոր մեկնել է ռազմաճակատ, վերադարձել Երևան, սկսել է աշխատել «Կոմունիստ» թերթում (ներկայում «Հայաստանի ձայնը»)։

Ավարտել է Երևանի Թատերական ինստիտուտը, այնուհետև ասպիրանտուրան՝ Մոսկվայում, տարվել է կինեմատոգրաֆով, նշանակել են Արվեստների ինստիտուտի կինոյի բաժնի վարիչ, այնուհետև դարձել է ինստիտուտի փոխտնօրեն։ Հետագայում նրան ընտրել են Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության վարչության քարտուղար։ Հիանալի տիրապետում էի հայերենին, գրում էր ռուսերեն։ Ադրբեջաներեն գիտեր, թե ոչ՝ չեմ կարող ասել։

Ճանաչված է որպես հայ կինոգիտության հիմնադիր, արժանացել է «Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ» կոչմանը։ Մահացել է 1978թ․-ին, թաղված է Երևանի քաղաքային գերեզմանատանը։

Վերոհիշյալ ակնարկի գյուղացին՝ Աշոտը, միակ հայն էր Հովք գյուղում ապրող ադրբեջանցիների մեջ։ Իսկ կինոգետ Ռիզաևն ամենևին էլ միակ ադրբեջանցին չէր, որն ապրում էր Երևանում՝ հայերի մեջ։

․․․ Ծանոթ ընտանիք․ ադրբեջանցի հայրն աշխատում էր ադրբեջաներեն լեզվով թողարկվող «Совет Эрминистаны» թերթում, մայրը հայուհի էր, դուստրը՝ Լոլան, ծնվել էր Երևանում։ Մայրենի լեզու կարելի է համարել հայերենը։ Դպրոց, ինստիտուտ, աշխատանք, ամենը` Երևանում, էթնիկական մանրամասները ոչ մեկին չէին հետաքրքրում, բայց երբ տեղի ունեցան Սումգայթի դեպքերը, ոչ հայկական ազգանունը սկսեց անհանգստացնել կնոջը, և եթե որևէ մեկն այդ անհանգստությունն անհիմն է համարում, ապա սխալվում է։ Այնուամենայնիվ․․․

Սահմանամերձ Նորշենի միակ տերն ու տիրակալը Վահանդուխտ տատն է, կամ ինչո՞ւ է աղմկում գետը

Դրսում 2020 թվականն է։ Լոլան հոր ազգանունն այդպես էլ չի փոխել։ Բնակության վայրը, շենքի հարևանները, շրջապատի հետ հարաբերությունները՝ ամեն ինչ նույնն է մնացել։

Բրիտանական պարադոքս. ինչու հայը սկսեց անգլերեն խոսել գերմանական գերության մեջ․․․ Վերադառնում եմ Ռիզաևին։ Ինչո՞ւ նա որոշեց մասնակցել արյունոտ ցեղասպանության մասին ֆիլմի ստեղծմանը։ Չէ՞ որ նրա սցենարով նաև այլ ֆիլմեր էին նկարահանվում` գեղարվեստական և վավերագրական, օրինակ՝ հրաշալի նկարչուհի Բաժբեուկ-Մելիքյանի մասին։ Կարծում եմ՝ նաև այն պատճառով, որ օրինավորությունը՝ իբրև ինտելիգենտ մարդու անբաժանելի բաղկացուցիչ, արյունարբու չի լինում։

Եթե Ռիզաևը ոչ թե երևանցի, այլ բաքվեցի լիներ, արդյո՞ք կգրեր Ցեղասպանության սարսափները վերապրած երկու հայ եղբայրների մասին։ Ինչո՞ւ պետք է գրեր։ Բայց Ռիզաևը ծնվել էր Երևանում և ապրում էր այդ քաղաքում, մահացավ այնտեղ, որտեղ ծնվել էր։

․․․Եվս մեկ անգամ՝ «Կոչված են ապրելու» ֆիլմի մասին։ Ինչո՞վ ավարտվեցին Գուրգեն Արամյանի՝ Ցեղասպանությունից փրկված և Ամերիկայում մեծացած եղբոր որոնումները։ Իր եղբորորդիներին Գուրգենն այդպես էլ չգտավ։ Վիզայի ժամկետը լրացավ, պետք էր Ամերիկա վերադառնալ։ Բայց նա որոշեց անպայման վերադառնալ և ավարտին հասցնել գործը։ Ի՞նչ վատ սյուժե է նոր ֆիլմի համար։






Bu haber armeniasputnik kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı (armeniasputnik) ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(armeniasputnik). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com
+