​«Վովա» խմբի մենակատարը - Հայերէն
24 Kasım 2024 - Հակական տոմար - Տարի : 4517 / Ամիս : Տրե / Օր : Լուսնակ / Ժամ : Ճառագայթեալ

Հայերէն :

05 Temmuz 2017  

​«Վովա» խմբի մենակատարը -

​«Վովա» խմբի մենակատարը ​«Վովա» խմբի մենակատարը

«Վովա» խմբի մենակատարը նոր ալպոմի՝ համշէնցիների ու հայութեան մասին4 Հուլիսի 2017

Երբ ա­սում են համ­շէ­նա­հայ ե­րաժշտու­թիւն, ա­ռա­ջին­նե­րից մէ­կը «­Վո­վա» խումբն է գա­լիս մտքիս ու նախ «Եար, եար», յե­տոյ՝ «­Նէն­նի» ժո­ղովր­դա­կան եր­գե­րը: Դ­րանք սո­վո­րա­բար լսում եմ այն ժա­մա­նակ, երբ կա­րօ­տում եմ ­Համ­շէ­նը ու քա­ղա­քա­յին քաո­սի մէջ փոր­ձում գո­նէ 4 րո­պէով մտո­վի տե­ղա­փո­խո­ւել ­Համ­շէ­նի թէ­յի պլան­տա­ցիա­ներ (պար­տէզ­ներ), ան­տառ­ներ ու եայ­լա­ներ (զով զբօ­սա­վայ­րներ):

Ե­րաժշ­տա­կան աս­պա­րէզ իր մուտ­քը Հ­րանդ ­Տին­քի յի­շա­տա­կին նո­ւի­րո­ւած ե­րե­կո­յին կա­տա­րած «­Վո­վա» համ­շէ­նա­կան խմբի մե­նա­կա­տար ­Հիք­մէթ Աք­չի­չե­քի հետ ­Համ­շէ­նի եայ­լա­ներ հաս­նե­լու ու համ­շէ­նա­կան հռչա­կա­ւոր թէ­յը խմե­լու ճո­խու­թիւ­նը վա­յե­լել, ցա­ւօք, չէինք կա­րող եւ կա­րող էինք բա­ւա­րա­րո­ւել միայն ­Պոլ­սի սրտում` Իս­թիք­լալ պո­ղո­տա­յի վրայ Ա­րա Կիւ­լէ­րի հիմ­նած սրճա­րա­նում սրճե­լով:

Մեր ոտ­քը ­Պո­լիս, ինչ­պէս ա­սում են, խէ­րով էր, «­Վո­վա» խմբի երկ­րորդ ու 10 տա­րի սպա­սո­ւած նոր ալ­պո­մի պատ­րաստ լի­նե­լու բա­րի լու­րը ա­ռա­ջի­նը «­Հո­րի­զոն»ն­ ա­ռաւ:

«­Նո­րից ­Համ­շէ­նի ժո­ղովր­դա­կան եր­գերն են, նոր գրո­ւած­նե­րի հետ դե­ռեւս շատ չեմ խառ­նում, աշ­խա­տում եմ ժո­ղովր­դա­կա­նի վրայ. բա­ցա­յայտ­ման, վե­րամ­շակ­ման, նոր սերն­դին ներ­կա­յաց­ման ի­մաս­տով դրան եմ ա­ռաջ­նա­հեր­թու­թիւն տա­լիս այս փու­լում»,- նշում է պա­րոն Հիք­մէ­թը:

Ի դէպ` նոր ալ­պո­մում նա­խոր­դի հա­մե­մատ կայ եր­կու կա­րե­ւոր նո­րու­թիւն. նե­րա­ռո­ւել է նաեւ Աբ­խա­զիա­յի համ­շէն­ցի­նե­րի ժո­ղովր­դա­կան մէկ երգ, ինչ­պէս նաեւ՝ վա­ղուց թուր­քա­խօս դար­ձած ­Ռի­զէի նա­հան­գի համ­շէն­ցի­նե­րի եր­գա­ցան­կից մէկ ժո­ղովր­դա­կան երգ:

Որ­պէս ի­րա­ւամբ համ­շէ­նա­կան ե­րաժշ­տա­կան ին­դուստ­րիա­յի լի­տեր­նե­րից (ճար­տա­րա­րո­ւես­տի ղե­կա­վար) մէ­կի համ­բա­ւը վաս­տա­կած ­Հիք­մէթ Աք­չի­չե­քին, ի հար­կէ, հարց ենք ուղ­ղում համ­շէ­նա­կան նոր, ե­րի­տա­սարդ խմբե­րի մա­սին: Ա­ռանձ­նաց­նում է եր­կու­սը` ­Մե­լու­սեսն ու Էն­տուն եւ ա­ւե­լաց­նում` «­Բո­լո­րի հետ էլ կա­պի մէջ ենք, բար­բա­ռի կի­րառ­ման, գրու­թեան ի­մաս­տով միշտ մտքե­րի փո­խա­նա­կում ա­նում ենք, մե­զա­նից խոր­հուրդ­ներ հարց­նում են»:

Եր­գող­նե­րը, ­Համ­շէ­նի հայ­կա­կան բար­բա­ռը ապ­րեց­նող­նե­րը կրկին հիմ­նա­կա­նում խո­պա­ցի­ներն են, ­Խո­պա­յի լեռ­նա­յին գիւ­ղե­րի հա­յե­րը: Ինչ­պէս պա­րոն ­Հիք­մէթն է հաս­տա­տում` համ­շէն­ցի­նե­րի կեն­ցաղն ու գիւ­ղե­րի լեռ­նա­յին դիր­քը նպաս­տել են դրան:

Ծի­ծա­ղե­լով յի­շում եմ մէկ այլ համ­շէն­ցի մեր ըն­կե­րոջ` պատ­մա­կան լուրջ այդ գոր­ծըն­թա­ցի կարճ մեկ­նա­բա­նու­թիւ­նը.- «­Դէ՜, մենք հո­վիւ էինք` չո­պան, վե­րեւ­նե­րում մէկ մենք էինք, մէկ էլ մեր ոչ­խար­նե­րը, յե­տոյ՝ խմբով բարձ­րա­նում էինք սա­րը, խմբով գռռռռ­ իջ­նում»:

«­Ծի­ծա­ղում ենք, բայց մարդն ի­րա­ւա­ցի է: ­Նաեւ պե­տու­թեան կող­մից հրամ­ցուած կրթա­կան հա­մա­կար­գի, առ­հա­սա­րակ պե­տու­թեան ու պե­տա­կան հաս­տա­տու­թիւն­նե­րի հետ յա­րա­բե­րու­թեան բա­ցա­կա­յու­թեան, մե­կու­սի լեռ­նա­յին կեն­ցա­ղի շնոր­հիւ է, որ պահ­պա­նել ենք մեր լե­զուն»,- մեկ­նա­բա­նում է ­Հիք­մէթ Աք­չի­չեք:

Հա­մա­ձայ­նե­լով այն տե­սա­կէ­տին հետ, որ համ­շէն­ցի­նե­րը ­Սեւ ծո­վի շրջան են տե­ղա­փո­խո­ւել Ա­րե­ւե­լեան ­Հա­յաս­տա­նի ­Կո­տայ­քի ու Ա­րա­գա­ծոտ­նի մար­զե­րից դե­ռեւս 8րդ ­դա­րում, պա­րոն Հիք­մէթ սա­կայն կար­ծում է, որ ­Համ­շէ­նի հա­յե­րէն բար­բառն, այ­նո­ւա­մե­նայ­նիւ, ա­ռա­ւել մօտ է ա­րեւմ­տա­հա­յե­րէ­նի բար­բառ­նե­րին

­Մինչ­դեռ հա­կա­ռա­կո­ւե­լով իր ժա­մա­նա­կա­կից մի շարք համ­շէն­ցի մտա­ւո­րա­կան­նե­րի ու այլ հայ ու­սում­նա­սի­րող­նե­րի կար­ծի­քին՝ Աք­չի­չեք այ­նուա­մե­նայ­նիւ հա­կո­ւած է ա­ռանձ­նաց­նե­լու համ­շէ­նա­հա­յե­րէ­նը` փաս­տե­լով, որ բար­բա­ռի ձե­ւաո­րու­մը սկսո­ւել է շատ ա­ւե­լի վաղ, քան տե­ղի է ու­նե­ցել ա­րեւմտա­հա­յե­րէ­նի ու ա­րե­ւե­լա­հա­յե­րէ­նի բա­ժա­նու­մը:

Ի դէպ` «­Վո­վա» խմբի գոր­ծու­նէու­թեա­նը դրա­կան ար­ձա­գանգ տո­ւող­նե­րը կրկին հա­յա­խօս խո­պա­ցի­ներն են` ա­ռա­ւել ձա­խա­կող­մեան ու կրօ­նը կեն­ցա­ղից քիչ թէ շատ դուրս մղած հա­յա­խօս համ­շէն­ցի­նե­րի հա­տո­ւա­ծը: ­Խո­պա­յից մե­քե­նա­յով մէկ ժա­մո­ւայ հե­ռա­ւո­րու­թեան վրայ գտնո­ւող նրանց ա­րիւ­նա­կից­նե­րը` կրօ­նա­մոլ ու թրքա­խօս համ­շէն­ցի­նե­րը, ո­րոնք շա­րու­նա­կում են ապ­րել բուն ­Համ­շէ­նում, եր­բեմն դեռ շա­րու­նա­կում են յա­մա­ռել ու համ­շէ­նա­կան տա­րա­զը հա­գած թուր­քա­կան ազ­գայ­նա­մո­լու­թիւն խա­ղալ:

Պատ­մա­կան ա­ւե­լի վաղ շրջա­նում բռնի կրօ­նա­փո­խու­թեան են­թար­կո­ւած այս համ­շէն­ցի­նե­րի խմբին, ո­րոնք առ­նուազն 3 սե­րունդ է, ինչ չեն խօ­սել նաեւ ­Համ­շէ­նի բար­բա­ռով, ­Հիք­մէթ մե­ղադ­րել չի շտա­պում:

«Այս ա­մէ­նի մա­սին խօ­սե­լը հեշտ չի, մա­նա­ւանդ ե­թէ ե­րի­տա­սար­դը չու­նի յստակ քա­ղա­քա­կան դիր­քո­րո­շում ու աշ­խար­հա­հա­յեացք ` մտա­ծի էլ հայ լի­նե­լու մա­սին, չի ար­տա­յայ­տի: «­Սա որ­տե­ղի՞ց բուս­նեց հի­մա էլ, նոր փոր­ձանք է գլխնե­րիս» տի­պի մի ար­ձա­գանգ է սա: ­Դէ՜, մենք Համ­շէ­նի բար­բա­ռով ենք եր­գում, որ­քան էլ որ չա­սենք` հա­յե­րէն է, ար­դէն հա­մա­ցան­ցը մի քիչ քրքրես, մի քիչ ու­սում­նա­սի­րես դու­ռը դէ­պի հա­յու­թիւն կը տա­նի: ­Նոյ­նիսկ մեր մէջ ծայ­րա­յեղ ազ­գայ­նա­մո­լա­կան շրջա­նակ­ներ կան, ո­րոնք ­Համ­շէ­նի բար­բա­ռի, մշա­կոյ­թի հետ կա­պո­ւած ա­մէն խօ­սակ­ցու­թիւն բե­րում հասց­նում են՝ «­Հա՞յ ես, թէ՞ թուրք ես» ծե­ծո­ւած թե­մա­յին: Ինձ, մեզ այդ սոց(ըն­կե­րա­յին)-ցան­ցե­րում հայ­հո­յող­ներն ու մեզ վրայ յար­ձա­կո­ւող­նե­րը թուր­քեր կամ քրտեր չեն, է­լի ու­րիշ համ­շէն­ցի­ներ են»:

Միեւ­նոյն ժա­մա­նակ յի­շե­լով հէնց թրքա­խօս համ­շէն­ցի­նե­րի գիւ­ղե­րը, ուր ե­ղել էի դեռ 2 տա­րի ա­ռաջ, եւ պա­րոն ­Հիք­մէ­թի հետ խօ­սե­լով տե­ղա­ցի­նե­րի գոյնզ­գոյն տա­րազ­նե­րի, փայ­տէ հին տնակ­նե­րի ու, ան­կախ ա­մէն ին­չից, «­Գորշ գայ­լե­րի» դրօ­շակ­նե­րը պա­տու­հան­նե­րից կա­խած լի­նե­լով հան­դերձ աշ­խար­հի ա­մե­նա­սի­րա­լի մար­դիկ լի­նել շա­րու­նա­կող համ­շէն­ցի­նե­րին չեմ կա­րող չյի­շել ­Համ­շէ­նի մա­սին նա­խորդ` «­Հո­րի­զոն»ում տպագ­րո­ւած գրո­ւած­քիս այս տո­ղը.
«­Համ­շէնն ու համ­շէն­ցի­նե­րը շատ ա­ւե­լին են, քան պար­զա­պէս կրօ­նա­փոխ բա­ռի հո­մա­նիշ ու հա­լա­ծո­ւած լի­նե­լու խորհր­դա­նիշ: ­Համ­շէն ա­սե­լիս ա­ռա­ջի­նը պատ­կե­րաց­նում եմ դրախ­տա­յին ան­տառ­ներ, առ­նո­ւազն 300 տա­րո­ւայ կա­տա­րեալ պահ­պա­նո­ւած փայ­տէ տնակ­ներ, այդ տնակ­նե­րի կող­քին նստած ու միշտ գուլ­պայ գոր­ծող անն­կա­րագ­րե­լի գե­ղե­ցիկ տա­րա­զով բա­րի տա­տիկ­ներ, հա­րուստ խո­հա­նո­ցա­յին ա­ւան­դոյթ­ներ ու, յատ­կա­պէս հրու­շա­կա­գոր­ծու­թիւն»:

Եւ իս­կա­պէս, խօ­սե­լով միայն բռնի իս­լա­մա­ցու­մից ու համ­շէն­ցի գտնե­լուն պէս «դուք ձեզ հայ զգո՞ւմ էք, թէ՞ ոչ» հար­ցից այս կողմ չանց­նե­լով՝ մի­թէ՞ բաց չենք թող­նում համ­շէ­նա­կան հզօր ե­րաժշ­տա­կան ին­դուստ­րիա­յից մին­չեւ ­Չամ­լը­հեմ­շի­նում հրու­շա­կա­գոր­ծու­թեան գաղտ­նիք­նե­րը ըն­դու­նե­լու, վա­յե­լե­լու, շօ­շա­փե­լու ու զգա­լու հա­ճոյ­քը: Եւ ա­մե­նա­կա­րե­ւո­րը` գու­ցէ միայն ցա­ւոտ հար­ցե­րի շուրջ խօ­սե­լով՝ էթ­նիկ (ազ­գա­յին) պատ­կա­նե­լիու­թեան հար­ցը ա­ռա­ջին բլան (հար­թու­թիւն) մղե­լով՝ կորց­նո՞ւմ ենք ի դէմս համ­շէն­ցի­նե­րի շատ է­մո­ցիո­նալ (զգա­ցա­կան), ան­կեղծ ու տա­ղան­դա­ւոր ըն­կեր­ներ ձեռք բե­րե­լու բախ­տա­ւո­րու­թիւ­նը` ան­կախ նրա­նից ինք­նի­րեն հայ զգո՞ւմ է, թէ՞ ոչ:

«­Համ­շէ­նա­հա­յու­թեան թե­մա­յում (նիւ­թի մէջ) քա­ղա­քա­կան մօ­տե­ցում­նե­րը շատ սխալ, ես կ’ա­սէի` ա­նա­ռողջ տի­պի մօ­տե­ցում են: Ա­մե­նա­տե­ղին ու քա­ղա­քա­կիրթ մօ­տե­ցու­մը մշա­կու­թա­յին, գի­տա­կան, նոյ­նիսկ` ին­չո՞ւ ոչ, ա­ռեւտ­րատն­տե­սա­կան կա­պեր զար­գաց­նե­լը: Ու­զենք թէ չու­զենք, պէտք է ըն­դու­նէք, որ ­Թուր­քիա­յում իւ­րա­յա­տուկ պայ­ման­նե­րում ենք ապ­րում: ­Շատ կա­րե­ւոր է գի­տակ­ցե­լը, որ համ­շէն­ցի­նե­րը փոքր հա­մայնք են եւ մեծ ուժ չու­նեն չա­փից շատ բեռ կրե­լու: Եւ խօս­քը բնաւ միայն վա­խի մա­սին չէ»,- ա­սում է Աք­չի­չեք ու շա­րու­նա­կում.- «­Մենք եր­կու կող­մից էլ ճնշման տակ ենք: ­Թուր­քերն ա­սում են` թուրք էք: ­Դէ՜, թուրք չենք է­լի, հօ՛ ստի­պե­լով չի: Ո­րով­հե­տեւ տար­բեր մի մշա­կոյթ, տար­բեր մի լե­զու, տար­բեր մի ինք­նու­թիւն կայ այս­տեղ: Ես սա թրքու­թեան մէջ չեմ կա­րո­ղա­նում տե­ղա­ւո­րել, կը նե­րէք: Բայց միւս կող­մից էլ` չնա­յած նոյն լե­զո­ւի կրո­ղը լի­նե­լուն, հայ­կա­կան ինք­նու­թեան մէջ էլ ամ­բող­ջու­թեամբ չեմ կա­րո­ղա­նում տե­ղա­ւո­րել համ­շէ­նա­կա­նու­թիւ­նը:

Ան­պա­տաս­խան շատ հար­ցեր դեռ ու­նեմ ո­րով­հե­տեւ: Ինձ հի­մա կանգ­նում ա­սում են՝ «­Դուք ձեզ հայ զգո՞ւմ էք»: Ի հար­կէ չեմ զգում: ­Մի պահ մտա­ծիր. ինչ­պէ՞ս կա­րող եմ ինձ հայ զգալ, ո՞ւմ խա­բեմ: 300 տա­րի, 500 տա­րի, սա փոքր ժա­մա­նա­կա­հա­տո­ւած չէ: ­Մեզ հա­մար հի­մա ա­մե­նա­կա­րե­ւո­րը այս հա­սա­րա­կու­թեան մէջ հա­յե­րի հետ ու­նե­ցած մեր կա­պը մարդ­կանց հասց­նելն ու դա որ­պէս նոր­մալ (բնա­կա­նոն) ե­րե­ւոյթ ըն­դու­նել տալն է»,- եզ­րա­փա­կում է պա­րոն Հիք­մէթ, ում մենք այդ­քան սի­րե­ցինք հէնց իր ան­կեղ­ծու­թեան հա­մար:





Bu haber azator kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı (azator) ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(azator). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com
+