Հայոց Ցեղասպանութեան 102-րդ Տարելիցի Ոգեկոչում Պոսթընի Մէջ - Հայերէն
29 Mart 2024 - Հակական տոմար - Տարի : 4516 / Ամիս : Արեգ / Օր : Վարագ / Ժամ : Թաղանթեալ

Հայերէն :

24 Mart 2017  

Հայոց Ցեղասպանութեան 102-րդ Տարելիցի Ոգեկոչում Պոսթընի Մէջ -

Հայոց Ցեղասպանութեան 102-րդ Տարելիցի Ոգեկոչում Պոսթընի Մէջ Հայոց Ցեղասպանութեան 102-րդ Տարելիցի Ոգեկոչում Պոսթընի Մէջ

Ամէն տարուայ նման, այս տարի եւս Պոսթընի մէջ պիտի ոգեկոչուի Հայոց Ցեղասպանութեան տարելիցը։ Մասաչուսեթցի Հայոց Ցեղասպանութեան ոգեկոչման կոմիտէին նախաձեռնած ձեռնարկը տեղի պիտի ունենայ Ապրիլ 23-ին, կ.ե. ժամը 3-ին, Հայոց Ժառանգութեան պուրակին մէջ։ Այս մասին կը հաղորդէ The Armenian Weekly-ն:

Այս տարուան ձեռնարկը պիտի կեդրոնանայ արուեստի, ծառայութեան, գիտութեան եւ փոխանակութեան վրայ՝ հաշուի առնելով, որ այս չորս սիւները կը հանդիսանան Հայոց Ժառանգութեան պուրակին վերացական քանդակները:

Ոգեկոչման ձեռնարկին ներկայ պիտի ըլլան Հայ առաքելական եկեղեցւոյ արքեպիսկոպոս Խաժակ Պարսամեան, Միտըլսեքս աւանի շէրիֆ Փիթըր Քութուճեանը եւ Հայաստանի մէջ ԱՄՆ նախկին դեսպան Ճոն Էւընսը:

Գեղարուեստական բաժինով իրենց մասնակցութիւնը պիտի բերեն «Սայաթ Նովա» պարախումբն ու ջութակահար Սէմի Անտոնեանը:

Մասաչուսեթցի Հայոց Ցեղասպանութեան ոգեկոչման կոմիտէին նպատակն է յարգանքի տուրք մատուցել 1.5 միլիոն զոհերու յիշատակին՝ անոր ընդմէջէն արտացոլելով այն դասը, որ անիկա ունեցած է մեր այսօրուան կեանքին մէջ։





Bu haber kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı () ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com

Diğer Haberler

+