Հայ Եկեղեցւոյ Հիմնադրութիւն Նոր Զելանտիոյ Մէջ - Հայերէն
20 Nisan 2024 - Հակական տոմար - Տարի : 4516 / Ամիս : Ահեկան / Օր : Արագած / Ժամ : Փայլածու

Հայերէն :

23 Mart 2017  

Հայ Եկեղեցւոյ Հիմնադրութիւն Նոր Զելանտիոյ Մէջ -

Հայ Եկեղեցւոյ Հիմնադրութիւն Նոր Զելանտիոյ Մէջ Հայ Եկեղեցւոյ Հիմնադրութիւն Նոր Զելանտիոյ Մէջ

Նոր Զելանտիոյ մէջ հայ համայնքի եւ հիւրերու ներկայութեամբ, համայնքի փոխատենապետ եւ նորաստեղծ ծխական խորհուրդի անդամ Զաւէն Փանոսեան հանդիսաւոր կերպով ազդարարած է` հայ եկեղեցւոյ հիմնադրման սկիզբը: Ծխական խորհուրդը ստեղծուած է զբաղելու եկեղեցւոյ հիմնադրման աշխատանքներով, կը հաղսրդէ “Հայերն այսօր”-ը:

Նոր Զելանտիայէն Գոհար Պաղտասարեան կը գրէ , որ նկատի առնելով՝ Հայ Առաքելական եկեղեցին մեծ նշանակութիւն ունի մեր ժողովուրդի հոգեւոր եւ ֆիզիքական պահպանման գործին, նաեւ անհնար է չգնահատել Հայ Առաքելական եկեղեցւոյ դերը սփիւռքի հայապահպանման գործին մէջ: Ան կ’աւելցնէ, որ առ այժմ Ս. Պատարագ պիտի մատուցուի ամիսը անգամ մը տարբեր եկեղեցիներու մէջ, մինչ հայ եկեղեցւոյ կառուցումը:

Աւելցնենք, որ Մարտ 18-ին, Սիտնիէն ժամանած Արժ. Տէր Աւետիս քհնյ. Համբարձումեանի գլխաւորութեամբ մատուցուած է Ս. Պատարագ:




Bu haber kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı () ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com

Diğer Haberler

+