Անահիտ աստվածուհու արձանը վերադարձնելու հարցը պետք է մշտապես լինի մեր հասարակական օրակարգում. Արմեն Աշոտյան - Հայերէն
22 Aralık 2024 - Հակական տոմար - Տարի : 4517 / Ամիս : Քաղոց / Օր : Կորդուիք / Ժամ : Շաւաղօտ

Հայերէն :

17 Şubat 2012  

Անահիտ աստվածուհու արձանը վերադարձնելու հարցը պետք է մշտապես լինի մեր հասարակական օրակարգում. Արմեն Աշոտյան -

Անահիտ աստվածուհու արձանը վերադարձնելու հարցը պետք է մշտապես լինի մեր հասարակական օրակարգում. Արմեն Աշոտյան Անահիտ աստվածուհու արձանը վերադարձնելու հարցը պետք է մշտապես լինի մեր հասարակական օրակարգում. Արմեն Աշոտյան

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն իբրև վերջնանպատակ իրատեսական է համարում Բրիտանական թանգարանում գտնվող Անահիտ աստվածուհու արձանի գլուխը և ձեռքերը, Հայաստան բերելը: «Հեշտ չի լինի, բայց դա կախված է բրիտանական կողմի կամքից և մեր՝ հայերի հետևողականությունից, թե ինչքանով մենք այն կպահենք Հայաստանի հասարակական օրակարգում»,- Tert.am –ի հետ զրույցում նշեց Արմեն Աշոտյանը՝ հավելելով, որ Անահիտի աստվածուհու հետ կապված նախաձեռնությունն ուղղորդում է ոչ իբրև նախարար, այլ քաղաքացի և հայ: «Այն քաղաքացիական և հայկական է»,- նշեց նախարար Աշոտյանը, որը վատ արդյունք չի համարում նաև Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանի արձագանքը և խոստումը, որ Անահիտը փոխանակման ծրագրի շրջանակներում հնարավոր է՝ բերվի և ցուցադրվի մեր երկրում: «Հայկական մշակութային մասունքները Բրիտանական թանգարանից երբևէ չեն բերվել»,- մեկնաբանեց Արմեն Աշոտյանը:

Հիշեցնենք, որ Բրիտանական թանգարանում գտնվող Անահիտի գլխի հետ կապված ներկայումս բուռն հասարակական քննարկում և ստորագրահավաք է ընթանում՝ ինչպես Facebook–ում, այնպես էլ թղթի վրա: Հիշեցնենք նաև, որ Անահիտի բրոնզաձույլ արձանը Բրիտանական թանգարանում ներկայացված է ընդհանուր հելլենիստական բաժնում, իսկ որոշ մտավորականներ էլ պահանջում են Անահիտին հայկական անձնագիր տալ:

Նշենք, որ հարցը այսկերպ դնելու դեպքում խնդրով պետք է զբաղվի Մշակույթի նախարարությունը, սակայն նախարարության լրատվության բաժնից Tert.am –ին հայտնեցին, որ քանի որ Անահիտի արձանի հայկական պատկանելության հարցը մասնագետների կողմից դեռ լուծված չէ, իրենք նման իրավասություն չունեն:

«Եթե Բրիտանական թանգարանում արձանը ներկայացված է հելլենիստական բաժնում , այստեղ արդեն մեր կռվաններն այնքան զորեղ չեն: Խնդիրը նրանում է, որ նախ մեր պատմաբանները, հնագետները հիմնավոր դարձնեն դա, որ նախ ներկայացվի որպես հայկական մշակույթի նմուշ, նոր միայն մենք կարողանանք այդ հարցը բարձրացնել»,- Tert.am –ին հայտնեց Մշակույթի նախարարության մշակութային ժառանգության պահպանման գործակալության պետ Վահան Գասպարյանը, ում խոսքով այն մեր երկրից ապօրինի արտահանված էլ չէ, որպեսզի նախարարությունը՝ հղում անելով միջազգային կոնվենցիաներին՝ փորձեր արձանը հետ վերադարձնել:

Հիշեցնենք, որ արձանի բեկորները գտնվել են Արևմտյան Հայաստանի տարածքում` Սատաղ վայրում` 1872 թվականին, հողային աշխատանքներ կատարող գյուղացիների կողմից, որոնք և գտածոն վաճառել էին Կոստանդնուպոլսում, որտեղից արձանը գնել էր Բրիտանական թանգարանը:

Նախարար Արմեն Աշոտյանի համար արձանի պատկանելությունը քննարկման ենթակա հարց չէ: «Անահիտի արձանը հայկական աստվածների պանթեոնից է» ,-վստահ է ԿԳ նախարարը:


Ստորագրահավաքի ավարտից հետո վերջինս կհանդիպի Մեծ Բրիտանիայի դեսպանին





Bu haber kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı () ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com
+