«Հայփոստ»-ը Կը Մերժէ Պաքուի Մէջ Պահուող Հայերուն Նամակներ Փոխանցել - Հայերէն
11 Kasım 2026 - Հայկական տոմար - Տարի : 4519 / Ամիս : Տրե / Օր : Արամ / Ժամ : Ծայգն

Հայերէն :

19 Ekim 2026  

«Հայփոստ»-ը Կը Մերժէ Պաքուի Մէջ Պահուող Հայերուն Նամակներ Փոխանցել -

«Հայփոստ»-ը Կը Մերժէ Պաքուի Մէջ  Պահուող Հայերուն Նամակներ Փոխանցել «Հայփոստ»-ը Կը Մերժէ Պաքուի Մէջ Պահուող Հայերուն Նամակներ Փոխանցել

Պաքուի մէջ պահուող հայ գերիները զրկուած են նամակներ ուղարկելու եւ նամակներ ստանալու կարելիութենէն, ինչ որ կրկին յանցագործներուն յատուկ երաշխիք է փակ հաստատութիւններուն մէջ պահուելու պարագային: «Ազատութիւն, արդարութիւն եւ վերահամարկում» միջազգային համաժողովի ժամանակ այս մասին յայտարարեց Մարդու իրաւունքներու եւրոպական դատարանին մէջ հայ գերիներու շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակեան:

«Ինչպէս գիտէք, տիկին Զոնապենտը նախաձեռնութիւն էր սկսել, որտեղ գերիներին նամակ ուղարկելու մտադրութիւն ունեցող անձինք կարող էին որոշակի հասցէներով ուղարկել այդ նամակները, դրանք հաւաքագրուել են, ուղարկուել են Հայաստանի կառավարութեանը, կառավարական ճանապարհով Ազրպէյճանում պահուող մեր գերիներին հասցնելու նպատակով, քանի որ ընտանիքները, հարազատները, ընկերները զրկուած են ուղիղ այդ քրէակատարողական հիմնարկ կամ մարդու իրաւունքների պաշտպանի միջոցով նամակ ուղարկելու հնարաւորութիւնից:

«Այստեղ կրկին ունեցանք հակասական տեղեկատուութիւն, կառավարութիւնը նշեց, որ կարող են «Հայփոստ»-ի միջոցով նամակներն ուղիղ հասցէագրել Ազրպէյճանին: Նշեմ, որ մենք բազմաթիւ տարիներ միշտ նման փորձարկումներն արել ենք եւ ներկայումս էլ անում ենք, ունենք ապացոյցներ, որ «Հայփոստ»-ը հրաժարւում է ցանկացած նամակ ուղարկել, որը կապուած է Հայաստանից դէպի Ազրպէյճան կապի հետ: Նաեւ եղաւ «Հայփոստ»-ի պաշտօնական պարզաբանումը:

«Սրանք ապացոյցներ են, որոնք վկայում են, որ նամակագրութեան ազատութիւնը եւս սահմանափակուած է, եւ կայ բացառիկ բնոյթի մեկուսացուածութիւն», ըսաւ ան:




Bu haber aztagdaily kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı (aztagdaily) ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(aztagdaily). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com

Diğer Haberler

+