​Իսթանպուլի եւ Թուրքիոյ Հայ Կաթողիկէ Առաջնորդարանի հայտարարությունը - Հայերէն
27 Aralık 2024 - Հակական տոմար - Տարի : 4517 / Ամիս : Քաղոց / Օր : Վահագն / Ժամ : Ծայգն

Հայերէն :

21 Aralık 2024  

​Իսթանպուլի եւ Թուրքիոյ Հայ Կաթողիկէ Առաջնորդարանի հայտարարությունը -

​Իսթանպուլի եւ Թուրքիոյ Հայ Կաթողիկէ Առաջնորդարանի հայտարարությունը ​Իսթանպուլի եւ Թուրքիոյ Հայ Կաթողիկէ Առաջնորդարանի հայտարարությունը

"Հայ Կաթողիկէ Պատրիարքութեան որ ի Պէյրութ, 17 Հոկտեմբեր 2024 թուակիր պաշտօնական յայտարարութենէն քաղելով կը յայտարարենք մեր հաւատացեալ ժողովուրդին եւ մեր երկրի հասարակութեան, որ Նախագահութեամբ Ամենապատիւ եւ Գերերջանիկ Տէր Տէր Ռաֆայէլ Պետրոս ԻԱ. Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Պատրիարքի եւ մասնակցութեամբ Հայ Կաթողիկէ Արհիապատիւ Սիւնհոդոսական Հայրերու 2024 թուականի Սեպտեմբեր 9-էն 12, Զմմառու Մայրավանքին մէջ տեղի ունեցաւ Արտաքոյ կարգի ընտրական Սիւնհոդոս, որու ընթացքին ընդունուեցաւ Պոլսոյ Հայ Կաթողիկէ Աւագ թեմի Առաջնորդ Արհիապատիւ Տէր Լեւոն Արք. Զէքիեանի տարիքի բերմամբ ներկայացուցած հրաժարականը:

Ամենապատիւ եւ Գերերջանիկ Հոգեւոր Տիրոջ տնօրինութեամբ սոյն թուականի Հոկտեմբեր 2-ին, մինչ այս նոյն Աւագ Թեմին մէջ ծառայող Գերյարգելի Հայր Վարդան Ծ. Վրդ. Գազանճեանը անուանուեցաւ Պոլսոյ Հայ Կաթողիկէ Աւագ թեմին «Պատրարքական Կառավարիչ»:
Հայ Կաթողիկէ Պատրիարքութիւնը երախտագիտութիւն կը յայտնէ Արհիապատիւ Տէր Լեւոն Արք. Զէքիեանին առաքելաջան եւ պտղաբեր Առաջնորդութեան համար եւ կը շնորհաւորէ Գերյարգելի Հայր Վարդան Ծ. Վրդ. Գազանճեանը՝ մաղթելով անոր բեղուն առաքելութիւն եւ հայցելով Զմմառու Տիրամօր բարեխօսութիւնը իր անձին եւ Պոլսոյ Հայ Կաթողիկէ Աւագ Թեմի հաւատաւոր ժողովուրդին:

Իսթանպուլ՝ 21 Հոկտեմբեր, 2024
Դիւան Հայ Կաթողիկէ Առաջնորդարանի"






Bu haber agos kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı (agos) ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(agos). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com
+