​Ադրբեջանը բանակցում է Իսրայելի հետ 2 մլրդ դոլարի սպառազինություն գնելու շուրջ․ Israel Hayom - Gündem
24 Kasım 2024 - Հակական տոմար - Տարի : 4517 / Ամիս : Տրե / Օր : Լուսնակ / Ժամ : Հուրփեայլեալ

Gündem :

13 Ağustos 2021  

​Ադրբեջանը բանակցում է Իսրայելի հետ 2 մլրդ դոլարի սպառազինություն գնելու շուրջ․ Israel Hayom -

​Ադրբեջանը բանակցում է Իսրայելի հետ 2 մլրդ դոլարի սպառազինություն գնելու շուրջ․ Israel Hayom ​Ադրբեջանը բանակցում է Իսրայելի հետ 2 մլրդ դոլարի սպառազինություն գնելու շուրջ․ Israel Hayom

Բենյամին Նեթանյահուին ողջունում է Իլհամ Ալիևը, Բաքու, 2016թ․ դեկտեմբերԱդրբեջանական իշխանությունները բանակցություններ են վարում Իսրայելի հետ 2 մլրդ դոլարի սպառազինություններ գնելու շուրջ, հայտնում է իսրայելական Israel Hayom թերթը:

Մատնանշվում է երկու հիմնական գործոն, որոնցով պայմանավորված՝ Բաքուն փորձում է բանակը համալրել իսրայելական սպառազինությամբ։

Առաջինը վերաբերում է Հայաստանի հետ սահմանին հաճախակի դարձած փոխհրաձգություններին, որոնք կարող են վերաճել Լեռնային Ղարաբաղում նոր պատերազմի։ Երկրորդը՝ անցած պատերազմում Ադրբեջանի տարած հաղթանակից հետո Իսրայելի և Ադրբեջանի միջև հարաբերությունների խորացումն է։

Ադրբեջանում արդեն կան իսրայելական պաշտպանական ընկերությունների զարգացման կենտրոններ։ Իսրայելական ընկերությունները բոլոր ոլորտներում ՝ անվտանգությունից մինչև գյուղատնտեսություն, զգալի մասնակցություն են ունենում Արցախի՝ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում իրականացվող շինարարական աշխատանքներին։

Նշվում է, որ առաջիկայում Ադրբեջանը կարող է դեսպանություն բացել Իսրայելում։

Խաղաղության խնդիրների ուսումնասիրության միջազգային ինստիտուտի (SIPRI) տվյալներով՝ 2016-2020 թվականներին Ադրբեջանն իր զենքի 69 տոկոսը գնել է Իսրայելից, 17 տոկոսը՝ Ռուսաստանից։

SIPRI-ն հաշվել է, որ 2016-2020 թվականներին Իսրայելի սպառազինությունների ընդհանուր արտահանման 17 տոկոսը բաժին է ընկել Ադրբեջանին։

Դեռ 2016-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ իր երկիրը Իսրայելից գնել է 5 մլրդ դոլարի զենք։






Bu haber civilnet kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı (civilnet) ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(civilnet). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com
+