Հոկտեմբերի 26-ին՝ տեղական ժամանակով 08։00-ին, ուժի մեջ կմտնի հումանիտար հրադադար․ -
Հոկտեմբերի 26-ին՝ տեղական ժամանակով 08։00-ին, ուժի մեջ կմտնի հումանիտար հրադադար․
Հոկտեմբերի 26-ին՝ տեղական ժամանակով 08։00-ին, ուժի մեջ կմտնի հումանիտար հրադադար։ Այս մասին հայտնում է արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը։
«ԱՄՆ-Հայաստան-Ադրբեջան համատեղ հայտարարություն
Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 24-ին հանդիպում ունեցան ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի հետ և վերահաստատեցին իրենց երկրների հանձնառությունը կյանքի կոչելու և պահպանելու կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Մոսկվայում հոկտեմբերի 10-ին և վերահաստատվել հոկտեմբերի 17-ին՝ համահունչ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թարմփի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից հոկտեմբերի 1-ին արված հայտարարության:
Հումանիտար հրադադարն ուժի մեջ կմտնի 2020թ. հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով՝ 08:00-ին:
Միացյալ Նահանգները խթանեցին ինտենսիվ բանակցություններ ԱԳ նախարարների և Մինսկի խմբի համանախագահների միջև՝ Հայաստանին և Ադրբեջանին ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը մոտեցնելու նպատակով»,- գրել է Նաղդալյանը:
Bu haber civilnet kaynağından gelmektedir.
Haber metninde yer alan görüşler haber kaynağı (civilnet) ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.
Opinions expressed are those of the author(s)-(civilnet). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com