​Թուրքիան ադրբեջանական բանակը համալրում է նաև թուրք ծայրահեղականներով[ - Հայերէն
25 Kasım 2024 - Հակական տոմար - Տարի : 4517 / Ամիս : Տրե / Օր : Ցրօն / Ժամ : Բաւական

Հայերէն :

04 Ekim 2020  

​Թուրքիան ադրբեջանական բանակը համալրում է նաև թուրք ծայրահեղականներով[ -

​Թուրքիան ադրբեջանական բանակը համալրում է նաև թուրք ծայրահեղականներով[ ​Թուրքիան ադրբեջանական բանակը համալրում է նաև թուրք ծայրահեղականներով

Պարզվում է՝ Թուրքիան ադրբեջանական բանակը համալրում է ոչ միայն սիրիացի այլ նաև թուրք ծայրահեղականներով։

Այս կադրը թուրքական «Haber Global» լրատվամիջոցի` Ադրբեջանի ռազմաճակատի վերաբերյալ ռեպորտաժից է։ Կադրում թուրքական ծայրահեղ ազգայնամոլակական, ահաբեկչական գործողություններում ներգրավված «Գորշ գայլեր» (թուրք. Bozkurtlar) կազմակերպության անդամը «հպարտորեն» ցույց է տալիս կազմակերպությունը խորհրդանշող նշանը։

Այս լուսանկարն ապացուցում և ևս մեկ անգամ փաստում է հակամարտությունում Թուրքիայի անմիջական և ուղղակի ներգրավածության մասին։ Մինչդեռ թուրքական իշխանությունները շարունակում են հերքել այդ ամենը և կատարում են միայն Ադրբեջանին աջակցելու վերաբերյալ իրավիճակը սրող հայտարարություններ։

Նշենք, որ հիշյալ կազմակերպության ակտիվիստները Թուրքիայի տարածքում և նրա սահմաններից դուրս բազմաթիվ անգամ քաղաքական սպանություններ և ահաբեկչական գործողություններ են կատարել։ Թուրքիայում աջակողմյան «Ազգայնական շարժում» կուսակցության անդամները մատներով «Գորշ գայլերի» նշան են անում։ Թուրքական ազգայնականները համարում են, որ գորշ գայլը խորհրդանշում է «թուրքի ազատության ձգտումը»։ Այդ նշանը թուրք ազգայնականները սկսել են կիրառել 1991 թվականից։

Թուրք ազգայնականների առաջնորդ Ալփարսլան Թյուրքեշը ԽՍՀՄ փլուզումից հետո մեկնել էր Բաքու, որտեղ Աբուլֆազ Էլչիբեյի կազմակերպած հանրահավաքի ժամանակ բազմահազարանոց ամբոխը նրան դիմավորել էր մատների հատուկ ժեստով, որն էլ հետագայում սկսեցին օգտագործել Թուրքիայի ազգայնականները։ «Գորշ գայլերի» նշան կոչվող մատների կոմբիանացիան հետևյալն է՝ ճկույթը և ցուցամատը վեր են պարզված, իսկ միջնմատը, մատնեմատը և բութն իրար են միացված, այսինքն, գայլի գլուխ է դառնում այդ կոմբինացիան։

Ըստ Թյուրքեշի մեկնաբանությամբ՝ ճկույթը՝ թուրքն է, ցուցամատը՝ իսլամը։ «Այդ շարժումը անելու ժամանակ մատների արանքում ազատ տարածություն է մնում, որն էլ աշխարհն է, իսկ բթի, մատնեմատի և միջնամատի միացված կետն էլ կնիքն է։ Այսինքն, «Գորշ գայլերի» նշանը ցույց է տալիս, որ թուրք-իսլամական կնիքը դնում ենք աշխարհի վրա»,-ասել էր Թյուրքեշը։





Bu haber ermenihaber kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı (ermenihaber) ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(ermenihaber). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com
+