Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս Ընդունեց Ղպտի Համայնքի Առաջնորդը - Հայերէն
26 Kasım 2024 - Հակական տոմար - Տարի : 4517 / Ամիս : Տրե / Օր : Նպատ / Ժամ : Հոթապեալ

Հայերէն :

23 Eylül 2020  

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս Ընդունեց Ղպտի Համայնքի Առաջնորդը -

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս Ընդունեց Ղպտի Համայնքի Առաջնորդը Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս Ընդունեց Ղպտի Համայնքի Առաջնորդը

Երէկ՝ Երկուշաբթի, 21 Սեպտեմբեր 2020-ին, Պիքֆայայի Սուրբ Աստուածածին Վանքին մէջ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս ընդունեց այցելութիւնը Լիբանանի մէջ ղպտի համայնքի առաջնորդ Հայր Քիմոնը։

Հանդիպման ընթացքին առաջնորդ հայր սուրբը ղպտի եկեղեցւոյ պետ Ն.Ս. Թաուատրոս պապին եղբայրական ողջոյնները փոխանցեց Վեհափառ Հայրապետին։ Այս առիթով, ան նաեւ բացատրութիւններ ու տեղեկութիւններ տուաւ Նորին Սրբութեան Լիբանանի մէջ ղպտի համայնքին մասին: Հայրապետը, իր կարգին, իր եղբայրական ողջոյնները փոխանցեց Թաուատրոս պապին եւ հայր սուրբին յաջողութիւն մաղթեց իր նոր առաքելութեան մէջ:

Հանդիպման աւարտին, առաջնորդ հայր սուրբը Թաուատրոս պապին կողմէ սրբապատկեր-յուշանուէր մը յանձնեց Վեհափառ Հայրապետին, իսկ Նորին Սրբութիւնը՝ հայկական խաչ։

Յայտնենք, որ նոր առաջնորդը ծանօթ է միջ-եկեղեցական ու միջ-կրօնական յարաբերութեանց եւ Միջին Արեւելքի Եկեղեցիներու Խորհուրդին մէջ լայն գործունէութիւն ունեցած է:






Bu haber ermenihaber kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı (ermenihaber) ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(ermenihaber). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com
+