Իզմիրի Մէջ Հայկական Եւ Յունական Պատմամշակութային Ժառանգութիւնը Կ՛անհետանայ - Հայերէն
26 Kasım 2024 - Հակական տոմար - Տարի : 4517 / Ամիս : Տրե / Օր : Նպատ / Ժամ : Երկրատես

Հայերէն :

21 Aralık 2016  

Իզմիրի Մէջ Հայկական Եւ Յունական Պատմամշակութային Ժառանգութիւնը Կ՛անհետանայ -

Իզմիրի Մէջ Հայկական Եւ Յունական Պատմամշակութային Ժառանգութիւնը Կ՛անհետանայ Իզմիրի Մէջ Հայկական Եւ Յունական Պատմամշակութային Ժառանգութիւնը Կ՛անհետանայ

Իզմիր նահանգի Պասմանէ շրջանի պատմամշակութային հարստութիւնը` Ք.ա. 4-րդ դարով թուագրուող Զմիւռնիոյի ագորան (հին յունական քաղաքներու հրապարակները, ուր տեղի կ՛ունենային ժողովներ), պատմական շուկան, յունական տուները, սինագոգները, հայկական եւ յունական եկեղեցիները մատնուած են անտէրութեան:

Ինչպէս կը յայտնէ ermenihaber.am –ը՝ վկայակորելով թրքական «Evrensel» լրատուական կայքը, Պասմանէ շրջանին մէջ առկայ պատմամշակութային հարստութիւնը աստիճանաբար կ՛անհետանայ:

Այդ հարստութեան մէկ մասը կը կազմէ 1863 թուականին կառուցուած հայկական Սուրբ Ստեփանոս եկեղեցին` իրեն կից կառոյցներով` Սուրբ Մեսրոպ արական դպրոցը եւ Սուրբ Հռիփսիմէ օրիորդաց դպրոցը:

Կը նշուի, որ եկեղեցին մինչեւ 1915 թուականը, երբ հայ համայնքը զգալիօրէն նուազեցաւ, եղած է իզմիրցի հայերուն կարեւոր կեդրոններէն մէկը: 1922-ին բռնկած մեծ հրդեհէն փրկուելու համար հայերը պատսպարուած էին Սուրբ Ստեփանոս եկեղեցւոյ մէջ:





Bu haber kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı () ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com
+