Այլեւայլ : ​Գիտե՞ք, թե,,, Հին Հայերի Ամանորը
27 Aralık 2024 - Հակական տոմար - Տարի : 4517 / Ամիս : Քաղոց / Օր : Վահագն / Ժամ : Հոթապեալ

Այլեւայլ : ​Գիտե՞ք, թե,,, Հին Հայերի Ամանորը

Այլեւայլ

Այլեւայլ Tüm yazılarını göster..

05 Ocak 2021  

​Գիտե՞ք, թե,,, Հին Հայերի Ամանորը




Հայերի թերևս ամենաավանդական նոր տարին նշվում էր մարտի 21-ին։ Այս տո-նը նաև Ծաղկըմուտ է կոչվել` վկայակո-չելով գարնան գալուստը։

Ամանորը (հին հայերենում՝ «նոր տա-րի»), հայերը նշում էին տարվա առաջին ամսին՝ օգոստոսի 11-ին և կոչվում էր Ամանոր։ Ամանորը հայկական դիցարա-նում նոր տարին անձնավորող, «նոր պտուղների ամենաբեր» համարվող աստվածն էր։ Բառի ծագումնաբանությունը բխում է բնապաշտական Ամանոր աստծուց, որ հենց մարմնավորում էր Նոր տարին, Երկրի և մոլորակների պտույտը։ Հայոց դիցարանում Ամանորը պտղաբերության, բերքը պահ-պանող աստվածն էր։ Ամանորի եղբայր Վանատուրը հյուրընկալության աստվածն էր, և նոր տարին նվիրված էր Ամանորին ու Վանատուրին։ Հայերի մեջ տարբեր ժամանակ-ներում նոր տարին տարբեր օրացույցներով ու ժամանակամիջոցում է նշվել, բայց դրա-նից տոնի էությունը չի փոխվել։ Ամանորի եղևնին հայկական ծագում չունի, սակայն հայերի մոտ վաղնջական ժամանակներից ծառի պաշտամունք է եղել։ Հայ իրականու-թյան մեջ առանձնահատուկ է եղել սոսենու, ուռենու, բարդու և կաղնու պաշտամունքը, ծառ զարդարելը զուտ հայկական երևույթ է եղել և մեզ է հասել վաղնջական ժամանակ-ներից։ Եվրոպայում ծառ և եղևնի զարդարել են միայն 16-րդ դարից։ Հնուց ի վեր հայերը եղևնու փոխարեն Ամանորին զարդարել են ձիթապտղի կամ խնկի ծառ։ Մրգերով ու չրերով զարդարված Կենաց ծառը եղել է տոնի խորհրդանիշը։ Ամանորի գիշերը երե-խաները շրջում էին տներով և տների երդիկից կախում էին գոտիներից ամրացված իրենց գուլպաները, որպեսզի տնեցիք կաղանդչեքով լցնեին դրանք։ Ենթադրաբար մեր-օրյա ամանորյա զարդարանքների մեջ կրակարանի մոտ կախված գուլպաները հայկա-կան հին ամանորյա սովորություն են։ Հայերն ունեցել են նաև իրենց «Ձմեռ պապը»` հանձինս Մեծ Պապուկի։ Ամանորյա սեղաններին պետք է լիներ առնվազն յոթ կերակրա-տեսակ։ Այդ թվում պարտադիր էին տոլման, անուշապուրը, մայրամապուրը, տարե-հացը, գաթաները, աղանձը։
+