Այլեւայլ : Ծիրանէն Յետոյ Ամենաօգտակար Պտուղը Խնձորն է
24 Kasım 2024 - Հակական տոմար - Տարի : 4517 / Ամիս : Տրե / Օր : Լուսնակ / Ժամ : Ճառագայթեալ

Այլեւայլ : Ծիրանէն Յետոյ Ամենաօգտակար Պտուղը Խնձորն է

Այլեւայլ

Այլեւայլ Tüm yazılarını göster..

10 Eylül 2015  

Ծիրանէն Յետոյ Ամենաօգտակար Պտուղը Խնձորն է


Բրիտանացի գիտնականները համեմատած են խնձորի, պանանի, կիտրոնի, նարինջի ազդեցութիւնը մարդու մարմնի վրայ:


Անոնք նաեւ հետազօտած են` արդեօ՞ք խնձորի օգտակար յատկութիւնները կը փոխուին` կախուած պտուղի կեղեւի գոյնէն: Պարզուած է, որ խնձորը, անկախ գոյնէն, կը կանխարգիլէ ուռուցքներու յառաջացումը մարմնի մէջ:


Կանաչ խնձորի պտղամիսին մէջ համեմատաբար բարձր է բեգդինի պարունակութիւնը: Խնձորի բոլոր տեսակները կը նպաստեն ոսկորներու եւ ակռաներու ամրացման, սակայն կանաչը առաւել օգտակար է:


Դեղին խնձորը կը լաւացնէ սրտի աշխատանքը, կը սրէ տեսողութիւնը եւ կը նպաստէ մարմնի դիմադրողականութեան բարձրացման:


Կարմիր խնձորը կը խթանէ ուղեղի աշխատանքը, խորհուրդ կը տրուի ուտել միզապարկի ու միզուղիներու հիւանդութիւններու պարագային:


+