Այլեւայլ : Մեղրաջուրի Օգտակար Յատկանիշները
24 Kasım 2024 - Հակական տոմար - Տարի : 4517 / Ամիս : Տրե / Օր : Լուսնակ / Ժամ : Ճառագայթեալ

Այլեւայլ : Մեղրաջուրի Օգտակար Յատկանիշները

Այլեւայլ

Այլեւայլ Tüm yazılarını göster..

31 Ağustos 2015  

Մեղրաջուրի Օգտակար Յատկանիշները

1.Մեղրաջուրը իսկական հրաշալի միջոց է, որ հասանելի է բոլորին: Մեղրաջուրը հրաշալի կերպով կ՝ազդէ մարմնի վրայ:

Մէկ թէյի դգալ մեղրը լուծել մէկ գաւաթ ջուրի մէջ: Մեղրը ջուրի մէջ պիտի ստեղծէ լաստերային կապեր, որոնք կը բարձրացնեն անոր բուժական յատկանիշները: Մեղրաջուրը ամբողջութեամբ եւ դիւրութեամբ կ՝իւրացուի մարմնի մէջ:


2.Մեղրաջուրը կը լաւացնէ մարսողական համակարգը:


3.Կը բարձրացնէ դիմադրողականութիւնը: Կ՝անցնէ քրոնիկ հարբուխները, պրոնշիթները, թոքերէն դուրս կը հանէ խորխը:


4.Մեղրաջուրը ունի նաեւ հակավարակային յատկանիշներ:


5.Ամբողջ մարմինը կը մաքրէ բջիջային մակարդակով:


6.Կը լաւացնէ հաստ աղիքին աշխատանքը։

Մեղրաջուրը պէտք է խմել առաւօտեան` դատարկ ստամոքսին: Մեղրաջրի մէկ բաժակը պէտք է խմել մէկ անգամով, ասիկա շատ կարեւոր է: Ստամոքսի փականը կը բացուի, եւ մեղրաջուրը անմիջապէս կը լեցուի աղիներ, որմէ ետք կը ներծծուի արեան մէջ:

Մեղրաջուրով կրնաք մաքրել նաեւ դէմքը: Անիկա կը սնուցանէ մաշկը` կը դարձնէ աւելի փափուկ եւ նուրբ: Ասիկա դիմահարդարման բնական միջոց է, որ ամենահինն ու ամենաժամանակակիցն է միաժամանակ:

+