Բաքվում ավարտվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների և մյուս հայ գերիների գործով վերաքննիչ բողոքներ - Հայերէն
13 Ağustos 2026 - Հակական տոմար - Տարի : 4519 / Ամիս : Նավասարդ / Օր : Պարխար / Ժամ : Կամաւօտ

Հայերէն :

01 Ağustos 2026  

Բաքվում ավարտվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների և մյուս հայ գերիների գործով վերաքննիչ բողոքներ -

Բաքվում ավարտվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների և մյուս հայ գերիների գործով վերաքննիչ բողոքներ Բաքվում ավարտվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների և մյուս հայ գերիների գործով վերաքննիչ բողոքների քննությունը

Բաքվի վերաքննիչ դատարանում հուլիսի 31-ին ավարտվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների և մյուս հայ գերիների նկատմամբ կայացված դատավճիռների դեմ ներկայացված վերաքննիչ բողոքների քննությունը։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նիստը նախագահել է դատավոր Էլմար Ռահիմովը։

Նիստի ընթացքում դատարանը շարունակել է լսել մեղադրանքների վերաբերյալ ամբաստանյալների և նրանց պաշտպանների դիրքորոշումները։ Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանը դատարանին դիմել է՝ պահանջելով բեկանել առաջին ատյանի դատարանի դատավճիռը և իրեն արդարացնել՝ ընդգծելով, որ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները։

Իրենց պաշտպանության իրավունքն են իրականացրել նաև Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը, Լևոն Մնացականյանը, Դավիթ Մանուկյանը, Դավիթ Իշխանյանը, Դավիթ Բաբայանը, Վասիլ Բեգլարյանը, Մադաթ Բաբայանը, Գուրգեն Ստեփանյանը, Մելիքսեթ Փաշայանը, Գարիկ Մարտիրոսյանը, Դավիթ Ալլահվերդյանը, Լևոն Բալայանը և Էրիկ Ղազարյանը։ Նրանք, ինչպես նաև նրանց պաշտպաններից մի քանիսը, ներկայացրել են իրենց հակափաստարկները՝ պնդելով, որ մեղավոր չեն իրենց վերագրվող արարքներում և պահանջելով չեղարկել առաջին ատյանի դատարանի վճիռը։

Այնուհետև դատարանում ելույթ են ունեցել այսպես կոչված տուժողների ներկայացուցիչները, որոնք պնդել են, թե առաջին ատյանի դատարանի վճիռը հիմնավորված է և պետք է մնա անփոփոխ։ Նման դիրքորոշում է ներկայացրել նաև մեղադրող կողմը՝ հայտարարելով, որ վերաքննիչ բողոքներում բերված փաստարկները բավարար հիմք չեն դատավճիռը բեկանելու կամ փոփոխելու համար։

Լսելով կողմերի ելույթները՝ նախագահող դատավոր Էլմար Ռահիմովը հայտարարել է վերաքննիչ վարույթի ավարտի մասին։ Դատավորների կոլեգիան հեռացել է խորհրդակցական սենյակ՝ վերջնական որոշում կայացնելու նպատակով։

Գործի ընթացքը շարունակում է ուշադրության կենտրոնում մնալ ինչպես Հայաստանում, այնպես էլ միջազգային իրավապաշտպան շրջանակներում։ Հայաստանի իշխանությունները, մի շարք միջազգային կազմակերպություններ և իրավապաշտպաններ բազմիցս հայտարարել են, որ Ադրբեջանում պահվող հայ գերիների նկատմամբ դատավարությունները չեն համապատասխանում արդար դատաքննության միջազգային չափանիշներին և իրականացվում են լուրջ ընթացակարգային խախտումներով։ Ադրբեջանը, իր հերթին, պնդում է, որ դատավարություններն ընթանում են իր ազգային օրենսդրության պահանջներին համապատասխան։

Դատարանի վերաքննիչ որոշումը կհրապարակվի խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո։




Bu haber iravaban kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı (iravaban) ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(iravaban). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com

Diğer Haberler

+