Հայաստանի և Թուրքիայի միջև ապրանքաշրջանառության ցուցանիշները 2000-2024թթ. - Հայերէն
19 Mayıs 2024 - Հակական տոմար - Տարի : 4516 / Ամիս : Մարերի / Օր : Անահիտ / Ժամ : Հոթապեալ

Հայերէն :

05 Mayıs 2024  

Հայաստանի և Թուրքիայի միջև ապրանքաշրջանառության ցուցանիշները 2000-2024թթ. -

Հայաստանի և Թուրքիայի միջև ապրանքաշրջանառության ցուցանիշները 2000-2024թթ. Հայաստանի և Թուրքիայի միջև ապրանքաշրջանառության ցուցանիշները 2000-2024թթ.

Հայաստանի Հանրապետության (ՀՀ) և Թուրքիայի Հանրապետության միջև առևտրատնտեսական հարաբերությունները ձևավորվել են 90-ականների սկզբին` Հայաստանի անկախության հռչակումից և Թուրքիայի կողմից ՀՀ-ի անկախությունը պաշտոնապես ճանաչելուց հետո:

Չնայած հանգամանքին, որ Հայաստանի և Թուրքիայի միջև ցամաքային սահմանը միակողմանիորեն (թուրքական կողմից) փակ է սկսյալ 1993թ-ի ապրիլից, այդուհանդերձ երկու երկրների գործարարները քայլեր են ձեռնարկել միմյանց միջև առևտրատնտեսական հարաբերություններ հաստատելու համար:


Այսպիսով 2000-2023թթ Թուրքիայի` Հայաստան արտահանումների թվերը (ըստ արտահանող երկրի) գտնվում են զարգացման միջին մակարդակի վրա՝ 40.46 մլն-ից հասնելով 99.7 մլն դոլարի: Իսկ ըստ ծագման երկրի՝ արտահանումների թիվը զգալիորեն աճել է՝ 0-ից հասնելով 337.07 մլն դոլարի: 2024թ առաջին եռամսյակում Թուրքիայից Հայաստան արտահանումերը կազմել են 124.000 դոլար:

Նշենք, որ Թուրքիայից Հայաստան ներմուծվում է շուրջ 600 անուն ապրանքատեսակ, իսկ Հայաստանից Թուրքիա արտահանվում է ընդամենը 20 տեսակ ապրանք (հիմնականում ոսկի, խոշոր եղջերավոր անասունների կաշի, խմիչքներ և այլն):

Երկու երկրների առևտրաշրջանառությունը հիմնականում պայմանավորված է թուրքական կողմի որոշմամբ՝ արգելել հայկական ապրանքների ներմուծումը Թուրքիա, թե ոչ։ Հայկական արտադրության ապրանքները, որոնք հայտնվում են Թուրքիայում, տեղափոխվում են անձնական ուղեբեռով։ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի տնտեսական շրջափակման պայմաններում թուրքական արտադրանքը Հայաստան է առաքվում Վրաստանի տարածքով։






Bu haber akunq kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı (akunq) ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(akunq). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com
+