Ամեն. Ս. Պատրիարք Հայրը Ընդունեց Արի Նուպար Պոյաճըօղլուն - Հայերէն
23 Aralık 2024 - Հակական տոմար - Տարի : 4517 / Ամիս : Քաղոց / Օր : Ծմակ / Ժամ : Լուսակն

Հայերէն :

17 Şubat 2024  

Ամեն. Ս. Պատրիարք Հայրը Ընդունեց Արի Նուպար Պոյաճըօղլուն -

Ամեն. Ս. Պատրիարք Հայրը Ընդունեց Արի Նուպար Պոյաճըօղլուն Ամեն. Ս. Պատրիարք Հայրը Ընդունեց Արի Նուպար Պոյաճըօղլուն

Թուրքիոյ Հայոց Պատրիարք Ամեն. Տ. Սահակ Ս. Արք. Մաշալեան երէկ ընդունեց մեր համայնքէն Արի Նուպար Պոյաճըօղլուն, որ պատրաստած է արեւմտահայերէն-անգլերէն թուային թարգմանական համակարգ մը՝ կառուցուած «Մեթա»ի «No Language Left Behind» տիպարի հիման վրայ։ Նախագիծը կեանքի կոչուած է Լիզպոնի «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկի աջակցութեամբ։

Զրոյցի ընթացքին Արի Նուպար Պոյաճըօղլու Ամեն. Ս. Պատրիարք Հօր բացատրութիւններ տուաւ իր ծրագրին շուրջ։ Ան համոզուած է, որ խմբային աշխատանքով մը կարելի է մշակել աւելի զարգացած նախագիծ մը՝ ընդգրկելով այլ լեզուներ. օրինակ՝ թրքերէն, ֆրանսերէն եւ այլն։

Նորին Ամենապատուութիւնը տեղեկութիւններու լոյսին տակ գնահատեց Պոյաճըօղլուի աշխատանքը եւ անոր մաղթեց ապագայ յաջողութիւններ։





Bu haber jamanak kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı (jamanak) ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(jamanak). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com
+