Արհեստավարժ Կռփամարտիկ Էրիք Պազինեան Մի՛այն Յաղթանակներ Ունի - Gündem
11 Mayıs 2024 - Հակական տոմար - Տարի : 4516 / Ամիս : Մարերի / Օր : Երեզկան / Ժամ : Առագոտ

Gündem :

15 Ekim 2023  

Արհեստավարժ Կռփամարտիկ Էրիք Պազինեան Մի՛այն Յաղթանակներ Ունի -

Արհեստավարժ Կռփամարտիկ Էրիք Պազինեան Մի՛այն Յաղթանակներ Ունի Արհեստավարժ Կռփամարտիկ Էրիք Պազինեան Մի՛այն Յաղթանակներ Ունի

Թորոնթոյէն մեր պատուակալ աշխատակից Պր. Յարութիւն Դերձակեան կը տեղեկացնէ.-

Կռփամարտութեան արհեստավարժ ռինկի վրայ, միջին ծանրութեան դասաւորման մէջ յաջող մրցումներ կ'ունենայ Էրիք Պազինեան։ Ան ծնունդով Երեւանցի է, բայց 15 տարեկանին ընտանիքով հաստատուած է Գանատայի Քէպէք նահանգի Լաւալ քաղաքին մէջ։

Միջոցէ մը ի վեր հանդէս կուգայ Գանատայի դրօշակի ներքեւ։ Ան նորագոյն յաղթանակ մը տարաւ 11 Հոկտեմբերին, Մոնրէալի մէջ մրցելով ամերիկացի Ռոնալտ Էլիսի հետ։ Վեցերորդ ռաունտին Պազինեան նոքաութով յաղթանակ շահեցաւ մրցակցին դէմ։

Պազինեան ունի երկու տիտղոսներ....։ Ցարդ 31 մրցում ունեցած է եւ բոլորն ալ վերջացուցած է յաղթանակով, ընդ որում 22 անգամ նոքաութով շահած է։




Bu haber normarmara kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı (normarmara) ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(normarmara). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com
+