​Պուտինը նոր գործողություններով Էրդողանին ստիպում է լուծել Իդլիբի հարցը - Հայերէն
23 Aralık 2024 - Հակական տոմար - Տարի : 4517 / Ամիս : Քաղոց / Օր : Ծմակ / Ժամ : Խաւարակ

Հայերէն :

06 Ekim 2021  

​Պուտինը նոր գործողություններով Էրդողանին ստիպում է լուծել Իդլիբի հարցը -

​Պուտինը նոր գործողություններով Էրդողանին ստիպում է լուծել Իդլիբի հարցը ​Պուտինը նոր գործողություններով Էրդողանին ստիպում է լուծել Իդլիբի հարցը

Թուրքական «Cumhuriyet» թերթի հոդվածագիր Օրհան Բուրսալին հայտնում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նոր գործողություններով Ռեջեփ Թայիփ Էրդողանին ստիպել է լուծել Իդլիբի խնդիրը:

Բուրսալին իր հոդվածում գրել է. «Կարծես թե քաղաքական ապագա չկա Դամասկոսի ապստամբների համար, որոնց Անկարան պաշտպանում և սնում է: Քաղաքականությունը չի կարող կառուցվել անհավանականը ստիպողաբար առաջ տանելու վրա. դա բերում է մեծ պարտության։ Ընդհակառակը, քաղաքականությունը պետք է հիմնված լինի հավանական երևույթների վրա: Բացի այդ, Սոչիի հանդիպումից երկու օր անց Ռուսաստանը մասամբ վերսկսել է իր գործունեությունը M-4 մայրուղու վրա: Սա ցույց է տալիս ճանապարհային անվտանգությունն ապահովելու Պուտինի վճռականությունը»:

Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սոչիից վերադառնալիս ինքնաթիռում գտնվող իշխանամետ լրատվամիջոցների ներկայացուցիչներին ասել էր. «Մենք խոսեցինք այս հարցի մշտական, վերջնական և կայուն լուծում գտնելու անհրաժեշտության մասին: Մենք հատուկ հայտարարեցինք, որ բաց ենք այս ուղղությամբ իրատեսական և արդար քայլի համար»:

Պուտինի կողմից գործողությունների շարունակումը, ըստ թուրք վերլուծաբանի, նպատակ ունի ապահովել, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը միջոցներ ձեռնարկի ՝ այդ խոստումները հնարավորինս արագ կատարելու համար:





Bu haber ermenihaber kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı (ermenihaber) ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(ermenihaber). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com
+