​Հայազգի գիտնականը Նոբելյան մրցանակ է ստացել - Հայերէն
23 Aralık 2024 - Հակական տոմար - Տարի : 4517 / Ամիս : Քաղոց / Օր : Ծմակ / Ժամ : Մթացեալ

Հայերէն :

05 Ekim 2021  

​Հայազգի գիտնականը Նոբելյան մրցանակ է ստացել -

​Հայազգի գիտնականը Նոբելյան մրցանակ է ստացել ​Հայազգի գիտնականը Նոբելյան մրցանակ է ստացել

Ամերիկահայ գիտնական, պրոֆեսոր Արտեմ Փաթափությանն արժանացել է Նոբելյան մրցանակի։

2021 թվականի Ֆիզիոլոգիայի կամ բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակը հայազգի գիտնականը կիսել է Դեյվիդ Ջուլիուսի հետ՝ «ջերմաստիճանի եւ հպման ռեցեպտորների հայտնաբերման համար»:

Մոլեկուլային կենսաբան եւ նեյրոգիտնական Արտեմ Փաթափությանը ծնվել է Լիբանանում։

Մինչեւ 1986 թվականին ԱՄՆ տեղափոխվելը՝ նա սովորել է Բեյրութի ամերիկյան համալսարանում։ 1990 թվականին ստացել է բակալավրի կոչում բջիջների եւ զարգացման կենսաբանության բնագավառում (Կալիֆոռնիայի համալսարան), իսկ 1996թ․-ին` կենսաբանության Ph.D. (Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտ):

2014թ. -ից Հովարդ Հյուզի բժշկական ինստիտուտի (HHMI) հետազոտող է։

Արտեմ Փաթափությանը Ամերիկայի գիտությունների ազգային ակադեմիայի անդամ է։





Bu haber hayernaysor kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı (hayernaysor) ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(hayernaysor). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com
+