Հռոմի պապ Ֆրանցիսկոսը դեկտեմբերին կայցելի Կիպրոս -
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը դեկտեմբերին կայցելի Կիպրոս
Հռոմի Ֆրանցիսկոս պապը դեկտեմբերին կայցելի Կիպրոս եւ կդառնա երկրորդ Պապը, ով երբեւէ այցելել է Արեւելյան Միջերկրականի կղզային պետություն, երեքշաբթի հայտարարել է Կիպրոսի պաշտոնական ներկայացուցիչը:
Պապի երկօրյա այցը տեղի կունենա դեկտեմբերի 2-3-ին. նա բանակցություններ կվարի Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադեսի հետ: Հռոմի պապի երթուղու մասին քիչ բան է հայտնի, հաղորդել է The Associated Press-ը:
Վատիկանի ներկայացուցիչ Մատեո Բրունին ոչ հաստատել, ոչ հերքել է ուղեւորության փաստը՝ հայտարարելով, որ այցի մանրամասների մասին խոսելը դեռ վաղ է:
Անաստասիադեսը Պապի այցի մասին հայտարարել է 2019 թվականին Վատիկան ուղեւորությունից հետո: Հռոմի պապ Ֆրանցիսկոսը նախատեսում էր Կիպրոս մեկնել 2020 թվականին, սակայն համավարակի պատճառով հետաձգել էուղեւորությունը:
Հռոմի նախկին պապ Բենեդիկտոս 16-րդն առաջին Պապն էր, ով 2010 թվականին այցելել է Կիպրոս:
Bu haber armnews kaynağından gelmektedir.
Haber metninde yer alan görüşler haber kaynağı (armnews) ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.
Opinions expressed are those of the author(s)-(armnews). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com