Սուրբ Հարության տաճարի ներսում փորագրված առեղծվածային խաչերը պատմում են գաղտնիքները - Հայերէն
26 Aralık 2024 - Հակական տոմար - Տարի : 4517 / Ամիս : Քաղոց / Օր : Նպատ / Ժամ : Հրակաթն

Հայերէն :

12 Mayıs 2021  

Սուրբ Հարության տաճարի ներսում փորագրված առեղծվածային խաչերը պատմում են գաղտնիքները -

Սուրբ Հարության տաճարի ներսում փորագրված առեղծվածային խաչերը պատմում են գաղտնիքները Սուրբ Հարության տաճարի ներսում փորագրված առեղծվածային խաչերը պատմում են գաղտնիքները

Գիտնականների նոր հետազոտության արդյունքները թույլ են տալիս ենթադրել, որ «միջնադարյան» հազարավոր փոքր խաչեր, որոնք փորագրված են Երուսաղեմում Սուրբ Հարության տաճարի պատերին, երկար տարիներ սխալ են ընկալվել: Դեռեւս կրոնի ոլորտի մասնագետները համարել են, որ միջնադարյան ուխտավորները, որոնք ուղեւորվում էին դեպի սրբավայր, փորագրել են խաչեր՝ որպես ինքնատիպ գրաֆիտի, հաղորդում է Planet- today-ը:

Փորձաքննության նոր արդյունքները ցույց են տվել, որ ընդամենը մի քանի մարդ, հավանաբար, աղյուսագործներ կամ արհեստավորներ, խաչեր են փորագրել ուխտավորների խնդրանքով, որոնք կարող էին պահպանել քարերի փոշին՝ որպես սուրբ հուշանվեր: Փորագրված խաչերի մի մասը թվագրվում է XIV կամ XV դարերին, այսինքն՝ դրանք փորագրվել են պատերին Խաչակրաց արշավանքներից (1096–1291) մի քանի հարյուր տարի անց:

«Հետազոտության ընթացքում մեզ հաջողվել է ուսումնասիրել այդ խաչերի յուրաքանչյուր միլիմետրը, դրանց խորությունը, լայնությունը եւ անգամ մարդկանց «ձեռագիրը»,- Live Science-ին հայտնել է Իսրայելի Հնությունների վարչությունից հնագետ, նախագծի ղեկավար Ամիթ Ռեմը:

Հետազոտությունն անցկացնելու միտքը ծագել է Ռեմի մոտ Սուրբ Հարության տաճար այցելության ժամանակ: Մի օր նա տեսել էր՝ ինչպես է զբոսաշրջիկներից մեկը որոշել փորձել ինչ-որ բառեր փորագրել տաճարի պատին բանալու միջոցով: Նույն պահին նրան էին մոտեցել հոգեւորականները, անվտանգության աշխատակիցներն ու ոստիկանները: Միջին դարերում, ըստ ամենայնի, իրավիճակը չէր տարբերվի, եթե ուխտավորներից մեկը փորձեր սուրբ տաճարի պատին ինչ-որ գրառում թողնել:

Այնուհետեւ Ռեմը հնարավորություն է ստացել իրականացնել խաչերի հետազոտությունը, քանի որ Հայկական ուղղափառ եկեղեցու Սուրբ Հեղինե տաճարը ժամանակավորապես փակել էր իր դռները վերանորոգման համար 2018 թվականին: Հետազոտության արդյունքում գիտնականները եզրակացրել էին, որ բոլոր խաչերը փորագրվել էին քարագործ վարպետների կողմից: Դեռ ավելին, մասնագետներն առաջարկել են, որ խաչերը փորագրեն միայն մի քանի վարպետներ:

Բոլորին հայտնի է արեւմտյան ուխտագնացների բազմադարյա անառողջ հետաքրքրությունը տեղի սրբատեղիներից մասունքներ հավաքելու եւ իրենց հետ տանելու հարցում, որոնք, ինչպես այդ մարդիկ համարում են, լիցքավորված են սուրբ ուժով Քրիստոնի մարմնի հետ ուղղակիորեն հաղորդակցվելու համար: Շատ հավանական է, որ խաչերի փորագրությունը դարձել է սուրբ հուշագիրներ ձեռքբերելու այլընտրանքային միջոց. հավանաբար ուխտագնացը վճարում էր քարագործին, որպեսզի վերջինս նրա անունից խաչ փորագրի մատուռի պատին: Իսկ քարի փոքր մասնիկները, որոնք թափվում էին պատից, ուխտագնացը կարող էր իր հետ տանել՝ որպես սուրբ մասունք:








Bu haber news.am kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı (news.am) ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(news.am). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com
+