​Փայլանը Թուրքիայի խորհրդարանից պահանջում է լիովին բացահայտել Դինքի սպանությունը - Հայերէն
24 Aralık 2024 - Հակական տոմար - Տարի : 4517 / Ամիս : Քաղոց / Օր : Լուսնակ / Ժամ : Լուսափայլ

Հայերէն :

20 Ocak 2021  

​Փայլանը Թուրքիայի խորհրդարանից պահանջում է լիովին բացահայտել Դինքի սպանությունը -

​Փայլանը Թուրքիայի խորհրդարանից պահանջում է լիովին բացահայտել Դինքի սպանությունը ​Փայլանը Թուրքիայի խորհրդարանից պահանջում է լիովին բացահայտել Դինքի սպանությունը

Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը Հրանտ Դինքի սպանության գործի մանրամասները քննելու վերաբերյալ գրավոր առաջարկ է ներկայացրել Ազգային մեծ ժողով։

Այդ մասին, Akunq.net-ի փոխանցմամբ, հաղորդում է պոլսահայ «Ակօս» շաբաթաթերթի կայքէջը։ Աղբյուրի համաձայն՝ Փայլանի գրավոր առաջարկում մասնավորապես նշված է․

« (․․․) Հրանտ Դինքի սպանությունը կազմակերպված հանցագործության բնույթ ունի։ Սպանությանն անմիջապես նախորդած գործընթացում թեև պետության զանազան մարմինների պաշտոնյաները տեղյակ են եղել մահափորձի ծրագրի մասին, սակայն որևէ բան չեն ձեռնարկել դրա դեմ։ Բացի այդ, Դինքի սպանության կասկածյալը Սամսունի անվտանգության մարմնի աշխատակիցների կողմից ընդունվել է որպես «հերոս»։ Դեպքը հաստատող լուսանկարները հրապարակվել են մամուլում։ Փաստ, որը կարելի է որակել որպես Հրանտ Դինքի սպանությանը (պետական մարմինների-Ակունքի խմբ․) «կեղտոտ առնչությունն» ակնարկող հանգամանք, որը խորը հետք կարող է թողնել հասարակության հիշողության վրա։

Այդ առումով, (թուրքական-Ակունքի խմբ․) պետությունը Հրանտ Դինքի «կյանքի իրավունքը» խախտելու իմաստով չի կարողացել կատարել նրան պահպանելու և նրա սպանությունը կանխելու իր պարտականությունը, իսկ բազմաթիվ պետական պաշտոնյաներ դեր են խաղացել սույն սպանության հասունացման գործում։ Սպանությունից հետո ևս բավարար և ազդեցիկ հետաքննություն չի իրականացվել։ Հրանտ Դինքի սպանության համար պատասխանատու պետական պաշտոնյաները շարունակել են պաշտոնավարել, մինչև իսկ պաշտոնի բարձրացում են ունեցել։

(․․․) Անհրաժեշտ է, որ Թուրքիայի Ազգային մեծ ժողովը պատասխանատվություն ստանձնի սույն սպանությունը բացահայտելու համար։ Մեջլիսի կողմից Դինքի սպանության իրական պատասխանատուների բացահայտումը կկանխի ատելության հողի վրա կատարվող նոր հանցագործությունները։ Հրանտ Դինքի սպանության բացահայտումը կապահովի նաև պետության մաքրագործումը իր-իսկ մութ առանցքային կետերից։ Պահանջում ենք, որ խորհրդարանն այս հետաքննությունն սկսի հասարակական խիղճը հանգստացնելու և «մի երեխայից մարդասպան ստեղծած այս խավարի» հետ հաշիվները մաքրելու նկատառմամբ»։








Bu haber agos kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı (agos) ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(agos). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com
Etiketler : hrantdink2021
+