Կաթողիկոսի կոնդակով Արարատի մարզում հիմնվել է Մասյացոտնի թեմ -
Կաթողիկոսի կոնդակով Արարատի մարզում հիմնվել է Մասյացոտնի թեմ
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի կոնդակով հունվարի 11-ին Հայաստանում՝ Արարատի մարզում, հիմնվեց Մասյացոտնի թեմը: Տեղեկությունը ֆեյսբուքի իր էջում տեղադրել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանը։
Նորաստեղծ թեմի առաջնորդի պաշտոնում ծառայության է կոչվել Գերաշնորհ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը:
Հայրապետական կոնդակում մասնավորապես ասվում է. «Հավատավոր հայորդիների հոգևոր կարիքների բավարարման և հոգևոր-եկեղեցական կյանքի զորացման համար եկեղեցական մեր անդաստանում միշտ վերակազմակերպվել են թեմերը և հիմնադրվել նոր թեմեր։ Այսօր Հայրապետական այս կոնդակով Արարատյան Հայրապետական թեմից առանձնացնելով Արարատի մարզը և մարզի ծուխերը միավորելով՝ հաստատում ենք Մասյացոտնի թեմը՝ Արտաշատ առաջնորդանիստ քաղաքով ու կենտրոնով»։
Bu haber civilnet kaynağından gelmektedir.
Haber metninde yer alan görüşler haber kaynağı (civilnet) ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.
Opinions expressed are those of the author(s)-(civilnet). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com