​ՌԴ-ն եղել է և կմնա մեր գլխավոր ռազմավարական դաշնակիցը նաև անվտանգության ոլորտում. Փաշինյան - Հայերէն
23 Kasım 2024 - Հակական տոմար - Տարի : 4517 / Ամիս : Տրե / Օր : Ծմակ / Ժամ : Մթացեալ

Հայերէն :

12 Ocak 2021  

​ՌԴ-ն եղել է և կմնա մեր գլխավոր ռազմավարական դաշնակիցը նաև անվտանգության ոլորտում. Փաշինյան -

​ՌԴ-ն եղել է և կմնա մեր գլխավոր ռազմավարական դաշնակիցը նաև անվտանգության ոլորտում. Փաշինյան ​ՌԴ-ն եղել է և կմնա մեր գլխավոր ռազմավարական դաշնակիցը նաև անվտանգության ոլորտում. Փաշինյան

Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 12-ին առանձնազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Ողջունելով վարչապետ Փաշինյանին՝ Վլադիմիր Պուտինը նշել է. «Հարգելի Նիկոլ Վովայի, ցանկանում եմ ևս մեկ անգամ ողջունել Ձեզ արդեն մեր երկկողմ հանդիպման ընթացքում: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել, որ համաձայնեցիք այցելել Մոսկվա: Չնայած այն խնդիրներին, որոնք Դուք նշեցիք, որոնք դեռևս մնում են չլուծված, հույս ունեմ՝ կհաջողվի պայմանավորվել բոլոր խնդիրների շուրջ, այդ թվում՝ հումանիտար բնույթի: Ընդհանուր առմամբ, իմ կարծիքով, հանդիպումն օգտակար էր նրանով, որ մենք կարողացանք կողմնորոշվել տարածաշրջանի ապագայի և տարածաշրջանում հարաբերությունների կառուցման շուրջ, իհարկե առաջին հերթին Հայաստանի և Ադրբեջանի միջև:

Ցանկանում եմ ընդգծել, որ մեր հարաբերություններն անկասկած եղել և շարունակում են մնալ դաշնակցային, մենք հանդիսանում ենք մտերիմ գործընկերներ բազմաթիվ միջազգային կազմակերպություններում:

Այսօր մենք շատ ենք խոսել նաև տնտեսության մասին: Այս կապակցությամբ ցանկանում եմ ընդգծել, որ չնայած դժվար նախորդ տարվան` 2020-ի հունվար-հոկտեմբեր ամիսներին, չնայած այդ բոլոր դժվարություններին, մենք ավելացրել ենք առևտրաշրջանառությունը գրեթե 4՝ 3,9 տոկոսով: Այս ամենը հիմք է տալիս, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի կարգավորմամբ մենք կհանգենք լուծումների, որոնք կլինեն օգտակար հայ ժողովրդին, հայկական պետությանը և կլինեն ի օգուտ մեր երկկողմ հարաբերություններին»:

Իր խոսքում, վարչապետ Փաշինյանը նշել է. «Շնորհակալ եմ Վլադիմիր Վլադիմիրի։ Այսօր ավելի քան 4 ժամվա ընթացքում մենք բանակցություններ անցկացրեցինք եռակողմ ձևաչափով:
Շատ ուրախ եմ, որ այդ բանակցությունների արդյունքում մենք ունենք որոշակի արդյունք և այն ոչ պակաս կարևոր է: Այն պայմանավորվածությունների իրականացումը, որոնք ամրագրված են մեր համատեղ հայտարարության մեջ, կարող են լրջորեն փոխել մեր տարածաշրջանի դիմագիծը և բարձրացնել ներդրումային ներուժն ու գրավչությունը:

Բայց ինչպես արդեն ասացի, իմ կարծիքով, այս տնտեսական հարցերը դժվարանում են՝ չլուծված հումանիտար հարցերի ֆոնին: Մեզ համար, կարծում եմ նաև բոլորիս համար, ամենազգայուն և ցավոտ հարցերը հումանիտար խնդիրներն են՝ կապված ռազմագերիների, անհետ կորածների, զոհվածների աճյունների փոխանակման հետ: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել, որ Դուք պաշտպանում եք այս դիրքորոշումը: Իհարկե, Ձեր անձնական ներդրումը խաղաղ գործընթացում միշտ եղել է շատ շոշափելի, այժմ՝ հատկապես: Ռուսաստանը եղել է և կմնա մեր գլխավոր ռազմավարական դաշնակիցը նաև անվտանգության ոլորտում: Մենք պետք է քննարկենք ոչ միայն մեր տարածաշրջանի ապագան, այլ նաև այն օրակարգը, որն ունենք երկկողմ հարաբերություններում»:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ վարչապետի, ՌԴ և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպման արդյունքներին ու նոյեմբերի 9-ի հայտարարության կետերի լիարժեք իրականացմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, զրուցակիցներն անդրադարձ են կատարել Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության արդյունավետ իրականացմանը, հրադադարի վերահսկման գործում համագործակցությանը, տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման հնարավորություններին վերաբերող հարցերի:

Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին ԼՂ-ում միջգերատեսչական հումանիտար կենտրոն ստեղծելու համար, որի առաջնահերթ նպատակն է տեղում բնականոն կյանքի վերականգնումը: Միաժամանակ, ՀՀ կառավարության ղեկավարը ողջունել է Արցախին մարդասիրական օգնություն տրամադրելու համար միջազգային մարդասիրական կազմակերպություններին ներգրավելու ուղղությամբ ՌԴ կողմից գործադրվող ջանքերը:

Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը քննարկել են նաև հայ-ռուսական միջպետական հարաբերություններին, մասնավորապես, տնտեսության ոլորտում փոխգործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր:





Bu haber civilnet kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı (civilnet) ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(civilnet). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com
+