Ձերբակալվել են նաեւ Իշխան Սաղաթելյանը, Գեղամ Մանուկյանը, Արթուր Ղազինյանը․ ՀՔԾ-ն մանրամասնում - Հայերէն
24 Aralık 2024 - Հակական տոմար - Տարի : 4517 / Ամիս : Քաղոց / Օր : Լուսնակ / Ժամ : Թաղանթեալ

Հայերէն :

12 Kasım 2020  

Ձերբակալվել են նաեւ Իշխան Սաղաթելյանը, Գեղամ Մանուկյանը, Արթուր Ղազինյանը․ ՀՔԾ-ն մանրամասնում -

Ձերբակալվել են նաեւ Իշխան Սաղաթելյանը, Գեղամ Մանուկյանը, Արթուր Ղազինյանը․ ՀՔԾ-ն մանրամասնում Ձերբակալվել են նաեւ Իշխան Սաղաթելյանը, Գեղամ Մանուկյանը, Արթուր Ղազինյանը․ ՀՔԾ-ն մանրամասնում

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը մանրամասներ է հայտնում ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց, ինչպես նաև այլ անձանց կողմից օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքներ կազմակերպելու և անցկացնելու փաստի առթիվ իրենց մոտ հարուցված եւ քննվող քրեական գործի վերաբերյալ։

Ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են.

Գագիկ Ծառուկյանը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի 1-ին մասով (oրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը և անցկացնելը)

Գառնիկ Իսաղուլյանը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 307.1-րդ հոդվածի 1-ին մասով (ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում գործող միջոցառումները և ժամանակավոր սահմանափակումները խախտելը)

Սուրեն Սուրենյանցը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի 1-ին մասով և 307.1-րդ հոդվածի 1-ին մասով (oրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը, անցկացնելը եւ ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում գործող միջոցառումները և ժամանակավոր սահմանափակումները խախտելը)

Գեղամ Մանուկյանը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի 1-ին մասով (oրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը և անցկացնելը)

Դավիթ Համբարձումյանը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի 1-ին մասով (oրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը և անցկացնելը)

Արա Սահակյանը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225.1–րդ հոդվածի 1-ին մասով (oրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը և անցկացնելը)

Արթուր Վանեցյանը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի 1-ին մասով և 307.1-րդ հոդվածի 1-ին մասով (oրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը, անցկացնելը եւ ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում գործող միջոցառումները և ժամանակավոր սահմանափակումները խախտելը)

Էդուարդ Շարմազանովը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի 1-ին մասով (oրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը և անցկացնելը)

Արթուր Ղազինյանը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 307.1-րդ հոդվածի 1-ին մասով (ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում գործող միջոցառումները և ժամանակավոր սահմանափակումները խախտելը)

Իշխան Սաղաթելյանը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 307.1–րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություններ կատարելու կասկածանքով (ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում գործող միջոցառումները և ժամանակավոր սահմանափակումները խախտելը)

Վահագն Չախալյանը և Հրաչյա Ղուկասյանը քրեական գործով ներգրավվել են որպես կասկածյալներ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություններ կատարելու կասկածանքով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ պաշտպանական կողմն ապօրինի է որակել Գագիկ Ծառուկյանի եւ Դավիթ Համբարձումյանի ձերբակալությունները եւ դրանք բողոքարկել դատական կարգով։

Հիշեցնենք՝ 17 կուսակցություններ երեկ հանրահավաք էին կազմակերպել՝ բողոքելով սեպտեմբերի 27-ից Արցախում սկսված պատերազմը դադարեցնելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի ստորագրած համաձայնագրի բովանդակությունից եւ պահանջելով իշխանության հրաժարականը։ Հանրահավաքը մեկնարկեց Ազատության հրապարակում, որից հետո մասնակիցները շարժվեցին Կառավարության, այնուհետեւ՝ Ազգային ժողովի շենքեր։ Ազգային ժողովի մոտ ցուցարարները պահանջում էին հրատապ արտահերթ նիստ հրավիրել եւ Նիկոլ Փաշինյանին զրկել վարչապետի պաշտոնից։ Նիստը, սակայն, տեղի չունեցավ քվորում չլինելու պատճառով։






Bu haber armtimes kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı (armtimes) ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(armtimes). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com
+