Ստորագրված համաձայնագիրը նախանշված էր մեր թշնամիների և միջազգային դաշնակիցների անգործության պատճառով - Հայերէն
23 Aralık 2024 - Հակական տոմար - Տարի : 4517 / Ամիս : Քաղոց / Օր : Ծմակ / Ժամ : Մթացեալ

Հայերէն :

12 Kasım 2020  

Ստորագրված համաձայնագիրը նախանշված էր մեր թշնամիների և միջազգային դաշնակիցների անգործության պատճառով -

Ստորագրված համաձայնագիրը նախանշված էր մեր թշնամիների և միջազգային դաշնակիցների անգործության պատճառով Ստորագրված համաձայնագիրը նախանշված էր մեր թշնամիների և միջազգային դաշնակիցների անգործության պատճառով. Սերժ Թանկյան

«Այսօր, ինչպես բոլորը, ես էլ եմ վշտացած: Մեր երիտասարդ տղամարդկանց, մեր հողերի և մեր հավաքական միասնության կորստի համար: Անցած 45 օրվա ընթացքում, չնայած ծայրահեղ դժվարություններին, ես ոգեշնչվեցի մեր ժողովրդի եզակիությունից, մեր ազգի՝ ապագայի օգտին մոբիլիզացվելու եզակի ունակությամբ»:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հրապարակած ուղերձում նշել է հայտնի երաժիշտ Սերժ Թանկյանը:

Նա գրում է, որ իր համար ակնհայտ է՝ ստորագրված համաձայնագիրը նախանշված էր մեր թշնամիների բազմության և միջազգային հանրության մեր դաշնակիցների անգործության պատճառով:

«Ես զայրացած եմ մեր պատմության մեջ մեկ անգամ օգտագործված լինելու համար, բայց մենք պետք է լուծենք ներսում առկա անկայունությունը: 1994թ.-ին՝ Արցախում կրակի դադարեցումից ի վեր, մենք հնարավորություն ունեցանք ամրապնդելու մեր ազգի դիվանագիտությունն ու ռազմական գործողությունները, բայց փոխարենը զոհ դարձանք կոռուպցիայի և օլիգարխիայի: Սփյուռքի քաղաքական և տնտեսական ներուժն ակտիվացնելու փոխարեն նրանք նախընտրեցին մեզ օգտագործել՝ որպես բանկային բանկոմատների:

Դուք՝ Հայաստանի քաղաքացիներդ, մի քանի տարի առաջ Հանրապետության հրապարակում հավաքվեցիք՝ այդ ամենը փոխելու համար, եւ հայ ազգը վերածնվեց: Նրանց համար, ովքեր փորձում են հետ շրջել մեր քաղաքացիների ցանկությունները, սա ձեր ժամանակը չէ: Ձեր ժամանակն ավարտված է: Քաղաքականության և աթոռների խաղերի ժամանակը չէ, ոչ էլ գողական ու թալանի նողկալի պատկերների, որ իրականացնում են մեր երկրի ներսում: Դա ամոթալի ու վիրավորական է այն համարձակ զինվորների համար, որոնք իրենց կյանքը տվեցին՝ պայքարելով մեր գոյության համար: Մենք թույլ չենք տա ձեզ այլևս բաժանել մեզ»,- ասել է Թանկյանը:

Նա հավելել է, որ բազմաթիվ անպատասխան հարցերի պատասխանները ստանալու համար պետք է թույլ տալ, որ տեղի ունենա ժողովրդավարական գործընթաց: Ի վերջո, ի տարբերություն մեր հարևանների՝ մենք ժողովրդավար ենք: Միգուցե երիտասարդ ու անփորձ, բայց առաջադեմ:

«Եկեք ուրեմն վերափոխենք մեր զայրույթն ու կատաղությունը և դրանք օգտագործենք որպես հիմնաքարեր՝ միավորված Հայաստանի համար և ամեն օր քրտնաջան աշխատենք այս պատերազմի աղետալի իրադարձությունների համար արդարություն ձեռք բերելու ուղղությամբ: Եկեք միասին կառուցենք ավելի ուժեղ, ավելի հզոր, բայց արդար ազգ»,- նշել է Թանկյանը:





Bu haber armtimes kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı (armtimes) ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(armtimes). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com
+