​Սևրի դաշնագիրը շարունակում է մնալ ստորագրված և չեղարկման չենթարկված միջազգային պայմանագիր. «Ազգային - Հայերէն
24 Aralık 2024 - Հակական տոմար - Տարի : 4517 / Ամիս : Քաղոց / Օր : Լուսնակ / Ժամ : Առագոտ

Հայերէն :

13 Ağustos 2020  

​Սևրի դաշնագիրը շարունակում է մնալ ստորագրված և չեղարկման չենթարկված միջազգային պայմանագիր. «Ազգային -

​Սևրի դաշնագիրը շարունակում է մնալ ստորագրված և չեղարկման չենթարկված միջազգային պայմանագիր. «Ազգային ​Սևրի դաշնագիրը շարունակում է մնալ ստորագրված և չեղարկման չենթարկված միջազգային պայմանագիր. «Ազգային օրակարգ»

100 տարի առաջ Փարիզի արվարձան Սևրում կնքվեց հաշտության պայմանագիր՝ Օսմանյան կայսրության և Առաջին համաշխարհային պատերազմում նրա նկատմամբ հաղթանակ տարած դաշնակից պետությունների միջև։ Այս ծավալուն պայմանագիրը նպատակ ուներ ապահովել Օսմանյան կայսրության կազմաքանդման և այնտեղ բնակվող հիմնական ժողովուրդների ինքնորոշման հետևանքով ձևավորվող նորանկախ պետությունների միջազգային ճանաչումը, փոխադարձ խելամիտ տարածքային սահմանազատումը և նրանց քաղաքացիների իրավունքների ամրագրումը և փորձ էր կատարում համապարփակ լուծում տալ դրանից բխող բազմաթիվ բարդ խնդիրների։

Սևրի պայմանագրի Հայաստանին վերաբերվող հոդվածներով, ի թիվս այլոց, նաև ճանաչվում էր կայսրության հայ բնակչության՝ իր պատմական հայրենիքում անկախ ազգային պետություն ստեղծելու իրավունքը և համապատասխան կարգավորում էր նախատեսվում Օսմանյան կայսրության և նորանկախ Հայաստանի միջպետական սահմանագծման համար։ Միջազգային իրավարար մանդատով այս սահմանագծումն իրականացրած ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը այն հաստատեց 1920 թվականի նոյեմբերի 22-ին և իր որոշումը հանձնեց պայմանագիրը ստորագրած տերություններին։

Այս իրավար վճիռը, թեև արդյունքում կյանքի չկոչվեց, միջազգային իրավունքի տեսանկյունից կարևորագույն փաստաթուղթ է, որով ամրագրվել են հայ ժողովրդի իրավունքները իր պատմական հայրենիքի նկատմամբ։

Թեև ռազմաքաղաքական հետագա զարգացումների արդյունքում Սևրի պայմանագիրը փաստորեն չի վավերացվել այն ստորագրող պետությունների կողմից, այնուամենայնիվ ստորագրմանը հաջորդած միջազգային որևէ ակտով այն չեղյալ ևս չի համարվել։ Ավելին, այդ պայմանագրի հիմքում ընկած սկզբունքները և իրավակիրառ պրակտիկան հետագայում հիմք են դարձել Մերձավոր Արևելքում նորաստեղծ մի շարք պետությունների անկախության և նրանց միջպետական սահմանների ամրագրման համար։

Հատկանշական է, որ մեր տարածաշրջանում տասնամյակներ շարունակվող և դեռ սրացման միտում ունեցող ռազմաքաղաքական լարվածությունը, ու այդ համատեքստում Օսմանյան կայսրության իրավահաջորդ Թուրքիայի հանրապետության կողմից իրականացվող ագրեսիվ և ապակայունացնող գործողությունները պայմանավորված են նաև Սևրի դաշնագրի մի շարք առանցքային դրույթների կյանքի չկոչվելով, մասնավորապես, դրանք 1921 թվականի Մոսկվայի և Կարսի պայմանագրերով չեղարկելու փորձի միջոցով։ Այս պայմանագրերի օրինականությունը սակայն միջազգային իրավունքի տեսակետից վիճահարույց է՝ կնքող կողմերի միջազգային ճանաչման բացակայության և նրանց նկատմամբ կնքման պահին ակնհայտ հարկադրանքի կիրառման պատճառով։

Ելնելով վերոգրյալից, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը կարևորում է Սևրի դաշնագրի և Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի դերը Հայոց Ցեղասպանության և Հայրենազրկման հետևանքների հաղթահարման հարցում՝ հայտարարում ենք․

1) Սևրի դաշնագիրը շարունակում է մնալ ստորագրված և չեղարկման չենթարկված միջազգային պայմանագիր, որի ամբողջական վավերացումը տեղի չի ունեցել հիմնականում տարածաշրջանում ռազմաքաղաքական նոր իրավիճակի առաջացման արդյունքում, սակայն որի հիմքում դրված սկզբունքները պահպանում են իրենց արդիականությունը՝ Հայկական հարցի արդարացի լուծման տեսանկյունից:

2) Առայսօր Հայաստանի և Թուրքիայի հանրապետությունների միջև գոյություն չունի որևէ այլ պայմանագիր, որը միջազգային իրավունքին համապատասխան լուծել է միջպետական սահմանագծման խնդիրը, այն դեպքում երբ Թուրքիայի հանրապետությունը շարունակում է բռնակալել 1918-1920 թվականններին Հայաստանի հանրապետության մաս հանդիսացող մի շարք տարածքներ:

3) Նմանապես, չի լուծված Օսմանյան կայսրության հայ բնակչությանը Հայոց Ցեղասպանության և Հայրենազրկման հետևանքով հասցված վիթխարի մարդկային, նյութական և մշակույթային կորուստների հատուցման և այդ բնակչության ինքնորոշման և սեփական պետության ստեղծման հարցը:

4) Ի լրումն, Սևրի պայմանագրի Հայաստանին վերաբերվող հոդվածների իրականացման ձախողումը հանգեցրել է Թուրքիայի կողմից Հայաստանի հանրապետության նկատմամբ շարունակ դրսևորվող թշնամական քաղաքականության, Թուրքիայում հայ փոքրամասնության նկատմամբ այլատյաց դրսևորումների, ինչպես նաև Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող ագրեսիվ ռազմաքաղաքական աջակցությանը՝ ուղեկցված Հայաստանի նկատմամբ ուժի կիրառման պարբերական սպառնալիքներով։

Հաշվի առնելով վերոնշյալը, մենք անհրաժեշտ ենք համարում պետականորեն քայլեր ձեռնարկել Սևրի հաշտության պայմանագրի Հայաստանին վերաբերվող դրույթների միջազգային արդիականացման ուղղությամբ, հայտնում ենք մեր անվերապահ պատրաստակամությունը՝ մասնակցելու ազգային մեծ կարևորություն ունեցող այս գործընթացին, և այդ համատեքստում ողջունում և աջակցություն ենք հայտնում 10 կուսակցությունների համատեղ նախաձեռնությունը, ինչպես նաև բոլոր այն ազգային քաղաքական և հասարակական ուժերին, որոնք պատրաստ են միանալ այդ համազգային գործընթացին։

«Ազգային օրակարգ» կուսակցության խորհուրդ







Bu haber news.am kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı (news.am) ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(news.am). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com
+