Թուրքիայում հայ ճարտարապետի նախագծած մզկիթը ներառվել է Թուրքիայի մշակութային ժառանգության ցանկում - Gündem
22 Kasım 2024 - Հակական տոմար - Տարի : 4517 / Ամիս : Տրե / Օր : Կորդուիք / Ժամ : Արփող

Gündem :

05 Temmuz 2020  

Թուրքիայում հայ ճարտարապետի նախագծած մզկիթը ներառվել է Թուրքիայի մշակութային ժառանգության ցանկում -

Թուրքիայում հայ ճարտարապետի նախագծած մզկիթը ներառվել է Թուրքիայի մշակութային ժառանգության ցանկում Թուրքիայում հայ ճարտարապետի նախագծած մզկիթը ներառվել է Թուրքիայի մշակութային ժառանգության ցանկում

Թուրքիայի Նեվշեհիր նահանգի Աշաղըբարաք գյուղում գտնվող մզկիթը որպես յուրօրինակ կառույց ներառվել է Թուրքիայի մշակութային ժառանգության ցանկում։

Թուրքական Haberturk–ի փոխանցմամբ՝ Նեւշեհիրի Աշաղըբարաք գյուղի մզկիթը դեռեւս 1850–ականներին կառուցվել է հայ ճարտարապետի նախագծով եւ նմանատիպ մզկիթ Թուրքիայում ընդամենը 2 օրինակ կա։

Եւ քանի որ այն յուրօրինակ ճարտարապետական կառույց է, ընդգրկվել է Թուրքիայի մշակութային ժառանգության ցանկում։

Աշաղըբարաք գյուղի տարեցներից 92–ամյա Նիյազի Քարաջան պատմել է, որ այս մզկիթը կառուցելու համար իրենց գյուղացիները հրավիրել են Քեքլիք անունով մի վարպետի, որն էլ ասել է, թե լավագույն մզկիթը կարող են նախագծել հայ ճարտարապետները։ «Այն ժամանակ հայերը Նեւշեհիրում կառուցում էին թե եկեղեցի, թե մզկիթներ։ Հայ ճարտարապետը եկավ եւ նախագծեց մեր մզկիթը»,–պատմել է Նիյազի Քարաջան։





Bu haber armradio.am kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı (armradio.am) ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(armradio.am). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com
+