Սպանիոյ Ալքորքոն Քաղաքը Ճանչցաւ Հայոց Ցեղասպանութիւնը - Հայերէն
24 Aralık 2024 - Հակական տոմար - Տարի : 4517 / Ամիս : Քաղոց / Օր : Լուսնակ / Ժամ : Աղջամուղջ

Հայերէն :

27 Nisan 2018  

Սպանիոյ Ալքորքոն Քաղաքը Ճանչցաւ Հայոց Ցեղասպանութիւնը -

Սպանիոյ Ալքորքոն Քաղաքը Ճանչցաւ Հայոց Ցեղասպանութիւնը Սպանիոյ Ալքորքոն Քաղաքը Ճանչցաւ Հայոց Ցեղասպանութիւնը

Սպանիոյ Ալքորքոն քաղաքը 25 ապրիլին պաշտօնապէս ճանչցած ու դատապարտած է Հայոց ցեղասպանութիւնը:

Այս մասին կը հաղորդեն Հայաստանի արտաքին գործոց նախարարութեան մամլոյ, տեղեկատուութեան եւ հասարակութեան հետ կապի վարչութենէն` աւելցնելով. «Շուրջ 170 հազար բնակիչ ունեցող քաղաքը այս որոշումով միացաւ Հայոց ցեղասպանութիւնը արդէն իսկ ճանչցած շուրջ 30 սպանական քաղաքներուն:

«Պէտք է նշել, որ քաղաքապետարանի նիստին ներկայ էին նաեւ հայ համայնքի եւ Մատրիտի «Հայ տուն» մշակութային միութեան ներկայացուցիչներ, որոնց ներկայացուցած խնդրագիրին հիման վրայ ալ ընթացք տրուած էր այս հոլովոյթին», կը նշէ Հայաստանի արտաքին գործոց նախարարութիւնը:





Bu haber kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı () ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com
+