​9 Ամիսներու Ընթացքին Վանի Աղթամար Կղզի Այցելած է 109 Հազար Զբօսաշրջիկ - Հայերէն
22 Kasım 2024 - Հակական տոմար - Տարի : 4517 / Ամիս : Տրե / Օր : Կորդուիք / Ժամ : Խաւարակ

Հայերէն :

09 Ekim 2017  

​9 Ամիսներու Ընթացքին Վանի Աղթամար Կղզի Այցելած է 109 Հազար Զբօսաշրջիկ -

​9 Ամիսներու Ընթացքին Վանի Աղթամար Կղզի Այցելած է 109 Հազար Զբօսաշրջիկ ​9 Ամիսներու Ընթացքին Վանի Աղթամար Կղզի Այցելած է 109 Հազար Զբօսաշրջիկ

Թրքական «Ճմհուրիէթ» թերթի փոխանցմամբ` 2017-ի Յունուար-Սեպտեմբեր ամսիներուն կղզի այցելած զբօսաշրջիկներուն թիւը նախորդ տարուան համեմատ աճած է 25.5 տոկոսով: 2016 թուականին Աղթամար այցելած էր 82 հազար զբօսաշրջիկ, 2017-ին՝ 109 հազար:

Վանի մէջ զբօսաշրջային աշխոյժ շրջան կը համարուին ամրան ամիսները, երբ հազարաւոր զբօսաշրջիկներ կ՛այցելեն կղզի:

Ըստ թերթի` պատմական հայկական եկեղեցիով նշանաւոր դարձած կղզի այցելող զբօսաշրջիկներու մեծամասնութիւնը իրանցիներ են:

Յիշեցնենք, որ Աղթամար կղզիին վրայ կը գտնուի 10-րդ դարու Գագիկ Արծրունի թագաւորի կողմէ կառուցուած Սուրբ Խաչ եկեղեցին: Անիկա յայտնի է իր որմնանկարներով եւ զարդաքանդակներով:

Թրքական իշխանութիւնները 2007-ին վերանորոգած են եկեղեցին, որ կը գործէ իբրեւ թանգարան: Կրօնական ծիսակատարութիւն կը թոյլատրուի կատարել տարին մէկ անգամ` Սեպտեմբերին` Խաչվերացի տօնին յաջորդող կամ նախորդող Կիրակին: Սակայն վերջին երկու տարուան ընթացքին քիւրտերու եւ թրքական ուժայիններու միջեւ բախումներու հետեւանքով եկեղեցիին մէջ պատարագ չէ մատուցուած:








Bu haber kantsasar.com kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı (kantsasar.com) ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(kantsasar.com). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com
+