​Հայկական Արուեստի Բացառիկ Նմուշներ Փարիզի Մէջ Աճուրդի Կը Դրուի - Հայերէն
23 Kasım 2024 - Հակական տոմար - Տարի : 4517 / Ամիս : Տրե / Օր : Ծմակ / Ժամ : Զօրացեալ

Հայերէն :

01 Haziran 2017  

​Հայկական Արուեստի Բացառիկ Նմուշներ Փարիզի Մէջ Աճուրդի Կը Դրուի -

​Հայկական Արուեստի Բացառիկ Նմուշներ Փարիզի Մէջ Աճուրդի Կը Դրուի ​Հայկական Արուեստի Բացառիկ Նմուշներ Փարիզի Մէջ Աճուրդի Կը Դրուի

Փարիզի մէջ կայանալիք «Հայաստանի արուեստը» աճուրդին պիտի ներկայացուին հայ արուեստի բացառիկ նմուշներ` գորգեր, կտաւներ, գիրքեր, հին սպասք եւ զարդեր: Աճուրդը պիտի կայանայ Յունիս 2-ին։ Անիկա կը կազմակերպէ Leclere աճուրդի տունը, կը հաղորդէ «Սփութնիք»-ը:

Աճուրդի բացառիկ նմուշներուն մէջ են` ուրարտական Սարդուրի Բ․ արքայի պրոնզէ սաղաւարտը (մ.թ.ա 764-735դդ), որու սկզբնական գինը €55 000 սահմանուած է, Տիգրան Մեծի արծաթէ մետաղադրամը, որու նախնական արժէքը €7000-8000 է, XIV-XV դարու Տօնացոյց աղօթագիրքը, որու նախնական արժէքը €45 000-50 000 է:

Վաճառքի պիտի հանուի նաեւ Յովհաննէս Այվազովսկիի «Հայերու ջարդը Մարմար ծովուն վրայ 1886-ին», որու նախնական արժէքը €200 000 է:




Bu haber kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı () ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com
+