​Պետրոս Շիրինօղլու Պիտի Հանդիպի Էրտողանի Հետ - Հայերէն
22 Kasım 2024 - Հակական տոմար - Տարի : 4517 / Ամիս : Տրե / Օր : Կորդուիք / Ժամ : Շանթակող

Հայերէն :

04 Mayıs 2017  

​Պետրոս Շիրինօղլու Պիտի Հանդիպի Էրտողանի Հետ -

​Պետրոս Շիրինօղլու Պիտի Հանդիպի Էրտողանի Հետ ​Պետրոս Շիրինօղլու Պիտի Հանդիպի Էրտողանի Հետ

Պետրոս Շիրինօղլու] Պոլսոյ հայկական Սուրբ Փրկիչ հիւանդանոցի հոգաբարձուներու խորհուրդի նախագահ Պետրոս Շիրինօղլու յայտնած է, որ յառաջիկայ շաբաթուան մէջ կը ծրագրէ հանդիպիլ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի հետ: Այս մասին կը յայտնէ «Ակօս»-ը:

«Նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողան Ապրիլ 24-ին հրապարակած ուղերձին մէջ յայտնեց, որ տեղեակ է մեր համայնքի պատրիարքի հարցին: Անոր հետ առաջին հանդիպման ժամանակ ինծի խօսք տուաւ խնդիրով զբաղիլ հանրաքուէէն ետք: Յառաջիկայ շաբաթուան ընթացքին, եթէ որեւէ բան չպատահի, կը ծրագրեմ հանդիպել անոր հետ: Կը կարծեմ, որ համայնքի կարեւորագոյն հարցերէն մէկը` պատրիարքի ընտրութեան հարցը, կարճ ժամանակի մէջ պիտի լուծենք: Պէտք է զգուշ ըլլանք, ի վերջոյ այս ընտրութիւնները պիտի ըլլան»,- ըսած է Շիրինօղլու:





Bu haber kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı () ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com
+