​Եռաբլուրի Վրայ Թաղուած Միակ Մահմետականը - Հայերէն
29 Haziran 2017 -    Հակական տոմար - Տարի : 4509 / Ամիս : Մարգաց / Օր : Վարագ / Ժամ : Զօրացեալ

Հայերէն :

19 Nisan 2017  

​Եռաբլուրի Վրայ Թաղուած Միակ Մահմետականը

​Եռաբլուրի Վրայ Թաղուած Միակ Մահմետականը ​Եռաբլուրի Վրայ Թաղուած Միակ Մահմետականը
«Եռաբլուրի վրայ տեսա՞ծ էք թուրքմէնի գերեզմանը»,- հարցուց ազատամարտիկ Հրահատ Մխիթարեան: Հարցումը անակնկալ էր` փորձեցի հասկնալ. «Զոհուածին մականու՞նը եղած է թուրքմէն:

«Չէ ազգութեամբ թուրքմէն էր, միասին ծառայած ենք Աֆղանիստանի մէջ: Անոր կեանքին մէջ ամէն բան կապուեցաւ հայու ճակատագրի հետ: Թուրքմէնը ծանր վիրաւոր էր ու հայ տղաներէն մէկը անոր արիւն տուաւ, որմով ալ փրկեցաւ անոր կեանքը: Յետոյ հայ տղան զոհուեցաւ ու արդէն հայու արիւն իր մէջ ունեցող թուրքմէնը եկաւ Ղարաբաղ` ընկերոջ տեղը կռուելու»,- յուզուած պատմեց ազատամարտիկը:

Մարդասիրութիւնը ու երախտագիտութիւնը ազգ ու հայրենիք չի ճանչնար: Թուրքմէնը իր մէջ ներարկուած հայու արիւնը յեղեց պատերազմի դաշտին վրայ:

«Շատ ուժեղ թանկիստ էր, հրաշալի տղայ ու զոհուեցաւ», -պատմեց Հրահատը:

Թուրքմէն ազատամարտիկին դիակը 4 ամիս դիահերձարան մնաց, ապա անոր յուղարկաւորեցին Եռաբլուր:

Զինակից ընկերը նշեց, որ նախ սպարապետը երկմտած է, ըսելով` իսլամ է, սակայն յետոյ որոշում կայացուցած է հայ ազատամարտիկներուն վայել թաղել նաեւ թուրքմէնը:

Հազար փառք ու պատիւ Արցախի հողին, ուր նահատակուած է նաեւ թուրքմէնը:

Լուսինէ Ղազարեան
henaran.am





Bu haber dış kaynaklı - - sitesinden alınmıştır. www.bolsohays.com'un görüşünü yansıtmaz.

Çok Okunan Haberler

  • Bugün
  • Bu Hafta
  • Bu Ay
  • 2007
  • 2002

Anket Tüm Anketler

+