​Արք․ Պեքճեան Վերադարձած է Պոլիս - Հայերէն
19 Nisan 2024 - Հակական տոմար - Տարի : 4516 / Ամիս : Ահեկան / Օր : Անահիտ / Ժամ : Զօրացեալ

Հայերէն :

03 Nisan 2017  

​Արք․ Պեքճեան Վերադարձած է Պոլիս -

​Արք․ Պեքճեան Վերադարձած է Պոլիս Կը Սպասուի Անոր Հանդիպումը Աթէշեանի Հետ

Պոլսոյ Հայոց պատրիարքական տեղապահ ընտրուած Գարեգին արքեպիսկոպոս Պեքճեան Ապրիլ 2-ին վերադարձած է Պոլիս:

Ինչպէս կը հաղորդէ Պոլսոյ հայկական «Ժամանակ» օրաթերթը, Պեքճեան դիմաւորած են Պոլսոյ պատրիարքարանի հոգեւոր խորհուրդի նախագահ Սահակ եպիսկոպոս Մաշալեան եւ խումբ մը աջակիցներ:

Լրատուամիջոցը կը յայտնէ, որ հակառակ պատրիարքարանին մէջ նախապատրաստութիւն կատարուած էր ընդունելու Պեքճեանը, սակայն «նորին Սրբազանութիւնը նախընտրած է չերթալ ու չիջեւանել այնտեղ»:

Կ՛անկալուի, որ Ապրիլ 3-ի յետմիջօրէին Պեքճեան պէտք է այցելէ Հայոց պատրիարքարան` հանդիպելու պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթէշեանին: Ընտրուած տեղապահը յայտնած է, որ կայանալիք հանդիպումէն մեծ ակնկալիք ունի:








Bu haber kaynağından gelmektedir.

Haber metninde yer alan görüşler haber kaynağı () ve yazarına ait olup,
bolsohays.com sitesi haber hakkında herhangi bir görüş üstlenmemektedir.

Opinions expressed are those of the author(s)-(). They do not purport to reflect the opinions or views of bolsohays.com

Diğer Haberler

+